‘Լեւոն Բարսեղյանն ԱՄՆ դեսպանատանը խոսել է Հայաստանի քաղբանտարկյալների մասին’

1146

Եվրամիության, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունները եւ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանություններն այսօր տարվա մրցանակներ են շնորհել հինգ ոլորտներում աչքի ընկած գործիչների համար: ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած արարողության ժամանակ այս տարվա՝ իրավապաշտպան գործունեության համար գլխավոր մրցանակը շնորհվել է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Նույն ոլորտում երկրորդ մրցանակին արժանացել է փաստաբան Տիգրան Եգորյանը:

iLur.am-ի հետ զրույցում պարոն Բարսեղյանը նշեց, որ մրցանակը ստանալիս հանդես է եկել հակիրճ ելույթով, որտեղ խոսել է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա վիճակի մասին:

«Շեշտեցի, որ չպետք է մոռանանք, որ Մարտի 1-ի հանցագործներն ու հրաման տվողները դեռ դրսում են եւ մինչեւ հիմա քաղբանտարկյալ ունենք՝ հանձին Տիգրան Առաքելյանի», — նշեց Լեւոն Բարսեղյանը: 

Նախորդ հոդվածը‘Կրկին բախումներ՝ ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև’
Հաջորդ հոդվածը‘Կիրիլ Դեմենտեւ. Նիկիտա Սիմոնյանը թույլ եւ երկերեսանի չինովնիկ է’