‘Լեւոն Բարսեղյան. Գյումրիում ստիպում են մարդկանց՝ մասնակցել փետրվարի 18-ի քվեարկությանը’

1063

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Ֆեյսբուք»-ում գրում է.

«Արդեն երրորդ ահազանգն եմ ստանում այն մասին, որ Գյումրու պետական հիմնարկներում աշխատողներին պարտադրում են անպայման գնալ քվեարկության: Քվեարկությունից դեռ մեկ ամիս առաջ են սկսել փաստորեն ճնշումները: Երբ մարդիկ դժգոհում են, թե չեն ուզում գնալ ընտրության, ասում են` ոչինչ, գնացեք, ում ուզում եք` ընտրեք, միայն թե` անպայման մասնակցեք: Սպառնում են, որ աշխատանքից կարող է զրկվեն եթե չմասնակցեն ընտրություններին: Երեք բողոքն էլ մտավորականներից եմ ստացել: Երեքն էլ խնդրում են` անձերը չհրապարակել, բայց հիմնարկները նշել են, երկուսին անձամբ գիտեմ:

Սա ենթադրում էի, իհարկե, որովհետեւ իշխանությունը վախենում է ցածր մասնակցությամբ ընտրություն ունենալ, իրենց ավելի շատ պետք է 50-60 տոկոսանոց մասնակցությամբ ու թեկուզ 51 տոկոսանոց հաղթանակ, քան թե 15 տոկոսանոց մասնակցությամբ` 95 տոկոսանոց հաղթանակ:

Այդ շարքում հիմնական գործիքներից մեկը վարչական ռեսուրսի չարաշահումն է լինելու, հին փորձված գործիք է` ճնշումները պետական եւ համայնքային բյուջեներից սնվող հիմնարկների վրա, 915 համայնքապետարան` մոտ 7000 աշխատող, ՀՈԱԿ-ներում` մոտ 15.000 աշխատող, 1450 դպրոց` մոտավորապես` 100.000 աշխատողով, բուհեր, քոլեջներ, ուսումնարաններ, հիվանդանոցներ, կլինիկաներ, բանակ, ոստիկանություն, ԱԱԾ եւ այլն, եւ այլն…: Մասնակցության թիվ է պետք ապահովել, բովանդակությունը կնկարեն ոնց էլ լինի: Իսկ եթե մասնակցությունը չապահովվեց, մի քիչ բարդանալու է, լցոնելու են ու ավելի շատ են նկարելու»:

Նախորդ հոդվածը‘Ընտրվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքի 5 թեկնածուները’
Հաջորդ հոդվածը‘Մերկելը կոչ է անում Բրիտանիային՝ չլքել Եվրամիությունը’