‘Լեւոն Բարսեղյան. Կամ մենք, կամ` իրենք, համագոյակցություն ռեժիմի հետ անհնար է’

1923

Գյումրու «Ասպարեզ» ակուբի նախագահ Լեւոն Բարսեղյանը գրում է.

Հայաստանում իշխող հակամարդկային իշխանական ռեժիմի հախից գալ նույն ռեժիմի համակարգում անհնարին է: Սա հայտնի բանաձեւի տեղայնացումն է, ես չեմ հորինել: Սրանից հետեւում է, որ էս ռեժիմի հախից գալու համար հարկ է նոր գործիքներ ունենալ, որոնք համակարգը չունի, կամ` ունենա էլ` ետ է մնալու մեզնից: 

Այդ գործիքները պիտի լինեն ոչ անօրինական, ռեժիմը կսկսի օրենքով խեղդել այդ գործիքները, սեփական կլոնների միջոցով դուբլ անել, անպատվել եւ ոչնչացնել նոր գործիքները կիրառողներին: Բայց դա ստիպելու է, որ մեր գործիքները նորացվեն ու միշտ մի քանի քայլ առաջ լինեն իրենց ունեցածներից: Գործիքների հանրագումարից հաղթանակի/փոփոխության հասնելու համակարգ կառուցել, կամ, եթե բարեբախտություն ու իմաստնության կենտրոնացում հաջողվի` նախ համակարգ մշակել, որից գործիքներ կբխեն: 

Սրանք գրավել են մեր հայրենիքն ու ուղղակի լափում են այն իրենց խելքի զորածով, շատ խելացի լինեին, երկիրն ավելի լավ կպահեին, որ ավելի լավ կթեին: Սրանք զավթիչներ են, սրանց տեսքն ու անուն-ազգանունների հայահունչ լինելը շատերին մոլորության մեջ են պահում. մի մասը կոստում-փողկապներով, դեմքերի ահարկու կամ լուրջ արտահայտությամբ, մյուսները` ժելեած չոլկեքով, կիպ մայկեքով, ոսկե շղթաներով` ծննդականով բճեր …, ու մի մեծ գլխաքանակ էլ` սպասարկու անձնակազմ` սրանց գերի-ծառա-դեբուդատ-նախարար-մախարար-հարմարվող-մնջիկներ: 

Սրանք սեփական փողեր չունեն, սրանք սնվում են մեր ունեցվածքով, բյուջեից լվացք, բյուջեի կողոպուտ, վաղուց հաղթահարել են բյուջեն սեփական բիզնեսներով անցկացնելու իրենց համար բաղձալի մակարդակը, գումարեք սրան բնական, հանքային, մտավոր եւ հոգեւոր հարստությունների կլլումը: Բացել է հարկավոր սրանց սնունդը, աղբյուրները, խողովակները, սխեմաները, ծավալները, հրապարակել ու կտրել մեզնից անընդհատ գողացվողը, այդպիսով կարելի է սրանց կամ կարգի բերել, կամ չորացնել: Ես կոչում եմ բոլորին` ինֆոհեղափոխություն անել: Կա բացառություն այն դեպքի համար, որ անգամ սոված սրանք կարող են մնալ որպես ռեժիմ` դրսինների ձեռին խամաճիկության բերումով: 

Ես չափազանց շատ եմ շփվել ու գզվել սրանց հետ, չափազանց շատ եմ չլվել դատարաններով ու գրագրությամբ, որ հանգիստ խղճով ասեմ` սրանք հասարակ մարդկային խոսք չեն հասկանում բոլոր այն հարցերում, երբ պահանջում ես քաղաքացու շահի գերակայություն: Սրանք կարող են քաղաքացու շահերից խոսել, անգամ պաշտպանել այդ շահը, միայն այնքան, որ դա չվնասի իրենց զավթչական դիրքին ու իշխանական երկարակեցությանը:

Էլի մի քանի շատ հայտնի բան, որ միշտ իմացել, կիրառել ու ասել եմ.

Այն ամենը, ինչ օրենքով չի արգելված, ազատներին արտոնված է: 
Այն ամենն, ինչ մեզ չի սպանում, զորացնում է:
Հակաժողովրդական ռեժիմների կատարածուները վախկոտ են. վախենում են անգամ իշխանություն չունենալուց:
Միտքը մեծագույն զորություն է. երբեք չի կարելի մտածել, թե ճենճն ավելի զորավոր է:
Սովորեք «Չէ» ասել. կամ մենք, կամ` իրենք, համագոյակցություն անհնար է ռեժիմի հետ:

Ամենագլխավորը մնաց. համարու՞մ եք, որ Հայաստանում հակաժողովրդական ռեժիմ է իշխում, էն, որ մարդկանց բարեկեցության համար չէ, այլ մեկ այլ բանի, էական չէ` ինչի, ինչպես, երբ, ով, ինչու, … թե՞ ես եմ աննորմալ:) 

Իմ դիրքը նույնն է. տեղում եմ:

Ներողություն պարզ մտքեր շարադրելու համար, որեւէ մեկի մտածողությունը չեմ հեգնում կամ կասկածի տակ առնում:

Նախորդ հոդվածը‘Ձեռնատ նկարչից վիզա տրամադրելու համար մատնահետքեր են պահանջել’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ-ի պարզաբանումը. Թիվ 1/15-ի հանձնաժողովի նախագահը մարտին ազատվել է մաքսային ծառայությունից’