‘Լեւոն Բարսեղյան. «Շնորհակալություն» պարոն Վլադիմիրին, ինքը, որ չգար, Հայաստանի իշխանությունները էդ ճամփեն ասֆալտողը չէին’

1272

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Գնացի ֆռֆռալու Գյումրու «այլապորտից» քաղաք եկող ճամփին. 1,7 կմ մաքուր լիակատար ասֆալտ, 2 զույգ երթեւեկելի գոտի, Երեւանի` Զվարթնոցի ճամփի պես: Ո՞վ էր տեսել ամբողջությամբ ասֆալտած այդ ճամփեն, հետո էլ ասում են` որակով ասֆալտ չեն կարող անել, կարո՜ղ են: Գծեեե՜լ էին, էդ ճամփեն կյանքում գծած չէր եղել, հիմա գծել էին: Չխորանամ: Իսկական զոն, պռավեռկա է գալիս…, ֆեոդալական կալվածք ու պահվածք, … դե ինչ, շնորհակալություն պարոն Վլադիմիրին, ինքը, որ չգար, Հայաստանի իշխանությունները էդ ճամփեն ասֆալտողը չէին: Ի՞նչն է սեփական քաղաքացիներին այսպես անմնացորդ ստորացնելու պատճառը, Սերժ, դո՛ւ կիմանաս …:

Մեկ-մեկ մտածում եմ, թե կարո՞ղ է սրանց վզերին դնելու` գործ անել տալու համար ճիշտը դրսի ջոջերին նամակ-բողոք-մողոք-հրավեր գրելն է: Երես ունե՞ք դուք, այ բառադի-ձրիակերներ, դրսերից մարդ պտի գա՞, ձեր պախանները պտի գա՞ն, որ ճամփա շինեք»:

  

Նախորդ հոդվածը‘Կիեւի միլիցիայի պետը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները նորից «գրավել են» մայդան Незалежности-ն’