‘Լեւոն Բարսեղյան. Վերջնաժամկետի ավարտին մնաց 18 ժամ’

2648

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վերջնաժամկետի ավարտին մնաց 18 ժամ: 

Էսօրվա ինքնաբուխ հանրահավաքի վերջում, մեկ ժամ ՇՄ դատախազի հետ բանակցելուց հետո, ժողովուրդը քվեարկությամբ որոշեց վերջնաժամկետ տալ ՀՀ դատախազությանը այդ գործը ՀՀ իրավապահների տիրույթ բերելու համար, միայն մերոնց հսկողությունը քիչ է: ՇՄ դատախազն ասաց, որ դժվար կլինի այդ հարցը մեկ օրում քննարկել եւ պատասխանել, բայց մարդիկ իրենցը պնդեցին: 

Վաղը թաղումից հետո, ժամը 17:00-ին ավարտվում է վերջնաժամկետը: Բոլորին կոչ արվեց եւ կոչ ենք անում՝ բոլորի անունից՝ ժամը 17:00-ին լինել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ, Հաղթանակի պողոտա, Բոշի սադից 200 մ հարավ: Ինքնաբուխ հավաքների կազմակերպիչ չկա, բոլորս կազմակերպիչ ենք: 

Վերջնաժամկետի ավարտին մնաց 18 ժամ: Դատախազությունը ինչպես սխալն արել է, այնպես էլ պարտավոր է լուծում գտնել, թող գլուխը պատով տա, պատը՝ գլխով եւ վերադարձնի մեղադրյալին, քաղաքական մեղավորների մասին շատ եմ գրել, հիմա չկրկնեմ»:

Նախորդ հոդվածը‘Պերմյակովին կդատեն ՀՀ տարածքում. Կոստանյան. Panorama’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհի հետևանքով Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում 2 մարդ է մահացել’