‘Լեւոն Զուրաբյանը Խորհրդային միության ԶՈւ լեյտենանտի կոչում ունի ‘

1554

Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, թե իբր ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չի ծառայել բանակում:

iLur.am-ի հետ զրույցում Զուրաբյանը նշեց, որ իր մասին սուտ տեղեկություներ են տարածվել: «Իրականում, այն ժամանակ Խորհրդային Միության օրենքների համաձայն, ես` լինելով Երեւանի պետական համալսարանի ուսանող, շաբաթական մեկ անգամ այցելել եմ ռազմական ամբիոնի դասընթացների, իսկ վերջում երեք ամիս ծառայել եմ բանակում. սկզբում Սովետաշենի, այնուհետեւ`Մհուբի զորամասերում` 1985 թվականին: Արդյունքում ստացել եմ Խորհրդային միության զինված ուժերի լեյտենանտի կոչում`կապի դասակի հրամանատարի մասնագիտությամբ»:

 

Նախորդ հոդվածը‘Ինչ են գրում արևմտյան լրատվամիջոցները Սոչիի օլիմպիական խաղերից առաջ’
Հաջորդ հոդվածը‘ՏԿՆ. Հանրապետությունում տեղ-տեղ մերկասառույց է’