‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԳԴՀ դեսպանի հետ’

1106

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ: Տեղեկացնում է Հայ ազգային կոնգրեսի մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հնարավորությունները Վիլնյուսի գագաթնաժողովից հետո, Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, մարդու իրավունքների և ժողովրդավարության, միջին և փոքր բիզնեսի պաշտպանության հետ կապված հարցեր, ղարաբաղյան կարգավորման հարցը, ինչպես նաև Հայաստանի դերը եվրաասոցացման և մաքսային միության ստեղծմանը վերաբերող տարածաշրջանային գործընթացների մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Կիևի «Եվրամայդանից» ոչ հեռու մարդ է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Զարաֆյան. Սևանից բացթողումների ավելացման հնարավորությունը ջրային ռեսուրսների հանցավոր կառավարման օրինակ է’