‘Լեւոն Զուրաբյան. Էսօր ծիծաղում եք, վաղը լացելու եք (Տեսանյութ)’

1852

Այսօր ԱԺ-ում իր հիմնական ելույթից առաջ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը առավոտյան արտահերթ նիստից առաջ քվորում չլինելու, արտահերթ նիստը տապալելու փորձի հետ կապված՝ կարճ ելույթ ունեցավ, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Եթե դուք բերում եք օրենքներ, որոնք երբեք շրջանառության մեջ չեն եղել նախկինում, ընդ որում՝ կոնցեպտուալ օրենքներ, տասնյակ օրենքներ՝ հազարավոր էջերով, որոնց մասին մենք տեղեկանում ենք միայն նիստի սկզբից հետո, նշանակում է, որ դուք անարգանք եք ցուցաբերում հենց ԱԺ-ի, ընդհանրապես՝ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ: Սա նշանակում է, որ ձեզ դուր է գալիս կառավարության դիկտատորական ոճը, որ կառավավարությունը կարող է նստել, մի դափոն օրենքներ գրել, լցնել արտահերթով ԱԺ, եւ այդ օրենքներից ոչինչ չիմացող պատգամավորները պետք է զբաղվեն դրանց շտամպովկայով:

Ես կարծում էի, որ որպես մեծամասնություն՝ դուք առաջինը պետք է ընդվզեիք, բայց չարեցիք դա: Ձեր պատվի համար էլ է դա լավ, որ ասեիք, որ այն օրենքները, որոնք քննարկված չեն, հանեն: Բայց դուք ցույց տվեցիք ձեր դեմքը, եւ այդ դեպքում մենք ունենք բարոյական իրավունք՝ կիրառել ընդդիմության ձեռքում եղած լծակները՝ նման պահվածքին համաչափ պատասխան տալու եւ ցուցադրելու համար, որ մենք էլ կարող ենք ինչ-որ չափով արգելափակել ձեր կամայականությունները: Եւ մեր այդ հնարավորությունները գնալով աճելու են: Չկասկածե՛ք. էսօր ծիծաղում եք, վաղը՝ լացելո՛ւ եք»: 

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հերոս, իսկ վաղը՝ հակահերոս ‘
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Ձեր ներկայացրած փաթեթը զրոյական արժեք ունի’