‘Լեւոն Զուրաբյան. Իշխանությունները տեղի են տալիս միայն հանրային ճնշման առաջ. Լուսանկարներ’

1109

Դատախազության շենքի մոտ այսօր տեղի է ունենում ի պաշտպանություն քաղաքական հետապնդումների ենթարկվող Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների եւ քաղբնատարկյալ Տիգրան Առաքելյանի  ավանդական բողոքի ակցիան:

Ակցիայի մասնակիցների թվում են Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, Կոնգրեսի անդամներ, համակիրներ, քաղաքացիական ակտիվիստներ: Ելույթ ունենալով հավաքվածների առաջ՝ Լեւոն Զուրաբյանը կոչ արեց քաղաքացիներին՝ օգոստոսի 26-ին Վերաքննիչ դատարանում կայանալիք նիստին իրենց ակտիվ մասնակցությամբ աջակցել քաղհալածյալներին:

Նա նշեց, որ անկախ դատաքննության ընթացքից, վերջնական որոշումները կայացնելու է Սերժ Սարգսյանն անձամբ:

Մեջբերելով Երեւանում տրանսպորտի թանկացման դեմ հաջողված պայքարի օրինակը՝ Զուրաբյանն ընդգծեց, որ իշխանությունները տեղի են տալիս հանրային ճնշման առաջ միայն:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Հազգային կոնգրեսի չորս ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով դատաքննությունը: Նախորդ նիդտի ժամանակ պաշտպանական կողմը միջնորդել է որպես կարեւոր վկա հարցաքննել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ հրապարակել 2011-ի օգոստոսի 11-ին Սարգսյանի տված ասուլիսի տեսագրությունը: Որպես վկա կդատակոչվեն նաեւ մի քանի այլ կարեւոր վկաներ, որոնց հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունները նախորդ ատյաննի դատարանը մերժում էր: 

Նախորդ հոդվածը‘L’Oreal-ը պատրաստվում է 843 միլիոն դոլարով ձեռք բերել կոսմետիկայի չինական ընկերությունը’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանում մաքսանենգ «ալկոհոլատար» խողովակ են հայտնաբերել’