‘Լեւոն Զուրաբյան. Մի սանտիմետր չենք զիջելու Մարտի 1-ի հարցում’

1425

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրենց նախագիծն ԱԺ հաջորդ քառօրյայում քննարկելու հարցին, տեսակետ հայտնեց, թե իրենք այսքան սպասել են, կարող են սպասել նաև մինչև հաջորդ քառօրյա:

Ըստ Զուրաբյանի՝ իշխանություններն այլևս չեն կարող խուսափել մարտի 1-ը բացահայտելու հարցից: «Այդ խնդիրը սկզբունքորեն դրված է մեր հասարակության և միջազգային հանրության կողմից: Ոչ ոք Մարտի 1-ի հանցագործությունը չի ներել և չի մոռանա՝ մինչև մարտի 1-ի ոճրագործության հրաման տվողները չպատժվեն, և դրա վկայությունն է նաև ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ մարտի 1-ի հարցը երբեք օրակարգից դուրս չի գալու, և իշխանությունները խուսանավելու հնարավորություն չունեն: «Մի սանտիմետր, մի միլիմետր չենք զիջելու այս դիրքից»,- նշեց նա:

Նախորդ հոդվածը‘Վարդան Այվազյան. Սերժ Սարգսյանին հանդիպելը Ցեղասպանության ճանաչման հարցն են դարձրել’
Հաջորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. Անհրաժեշտ է, որ Երևանը վարակվի փոփոխությունների գաղափարով’