‘Լեւոն Հայրապետյանի կալանքը երկարաձգվել է’

1015

Մոսկվայում կալանավորված ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի կալանքը երկարաձգվել է:

Ինչպես հաղորդում են Ռուսաստանի Հայերի միության մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 12-ին Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարեց քննիչի՝ Լեւոն Հայրապետյանին մինչեւ դեկտեմբերի 15- կալանքի տակ պահելու միջնորդությունը:

Նշենք, որ դատարանը երեկ մեքենայության հոդվածով նոր մեղադրանք էր առաջադրել գործարարին: Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը կասկածվում է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ: Նա լուրջ առողջական խնդիրներ ունի: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ կտրամադրի՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար’
Հաջորդ հոդվածը‘Սեպտեմբերի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը’