‘Լեւոն Մութաֆյանը վիրավորված է սերիալների մասին Սերժ Սարգսյանի արած արտահայտությունից’

1760

Արվեստաբան Լևոն Մութաֆյանին վիրավորվել է Սերժ Սարգսյանի արտահայտությունն այն մասին, թե «սերիալները դերասանների սոցիալական խնդիրներն են լուծում»:

Ամիսներ առաջ, նախընտրական հանդիպման ժամանակ անդրադառնալով հայկական սերիալներին Սերժ Սարգսյանն ասել էր, որ սերիալները սոցիալական դրական ազդեցություն ունեն: Որպես օրինակ՝ նա խորհուրդ էր տվել ցերեկներն անցնել Երևանի թատրոնների մոտով և տեսնել դերասանների  արտասահմանյան մեքենաները:

«Որեմն՝ նա բան ու գործ չունի՝ նայում է, թե որ թատրոնի դիմաց քանի՞ «ինոմարկա» է կանգնած:  Սա նաև խեղճի փիլիսոփայություն է: Սրանով իրենք արդարացնում են ոչ բարոյական կեցվածքը արվեստի գործիչների նկատմամբ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեւոն Մութաֆյանը՝ նկատելով, որ թատրոնում ամենաբարձր աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ, որը ստանում է վաստակավոր արտիստը:

 «Իմ աշխատավարձը 55 հազար դրամ է, սա տամ վարչապետին կամ նախագահին (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.)՝ իրենք կապրեն, իսկ ես էլ սերիալում չեմ նկարվի»,- եզրափակեց արվեստաբանը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Մաքրում են քաղաքապետարանի ժամացույցը’
Հաջորդ հոդվածը‘Սամբոյի աշխարհի նախկին չեմպիոնը ինքնասպանություն է գործել’