‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Հեֆերնի հետ’

344

Նոյեմբերի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ, տեղեկացնում է ՀԱյ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունը:

Դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի իր գնահատականները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ փոխդեսպան Վուդվորդ Քլարկ Փրայսը, քաղաքական բաժնի ղեկավար Բրայան Ռորաֆը, Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կառավարությունը տնտեսական «չքաղաքականություն» է վարում’