Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

540

Այսօր, հունվարի 16-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ:

Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Արման Մուսինյան

ՀՀ Առաջին նախագահի մամլո խոսնակ

Նախորդ հոդվածըԲըլթ-50. «ՉԻ»
Հաջորդ հոդվածըՎահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոնի» լավագույն ֆուտբոլիստ