‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ’

5127

Մայիսի 17-ին ԳԴՀ դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, Ընտրական օրենսգրքին և հատկապես ղարաբաղյան կարգավորման ներկա պահին վերաբերող հարցեր: 

Թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ դեսպան Քիսլերը կարևորել են երեկ Վիեննայում կայացած համաժողովի որոշումը` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների կիրառման մասին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

Նախորդ հոդվածը‘Էրդողանը շնորհավորել է Ջամալային՝ «Եվրատեսիլում» հաղթանակի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ ընդունել են ԸՕ-ի նախագիծը’