‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ’

1072

Նոյեմբերի 19-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Քեթրին Ջեյն Լիչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումները: Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այս մասին հայտնում է Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Վարչական դատարանի որոշումը եւս հօգուտ «ՍԻԼ» կոնցեռնի էր ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ում գործում է կենդանական, բնազդական մակարդակի իջած վախը ‘