‘Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության ‘

1452

Քիչ առաջ 9/11 ընտրատեղամաս քվեարկության եկավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:Առաջին նախագահը քվեարկության է եկել միայնակ, առանց ընտանիքի: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, պարոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության: Հարցին, թե ինչ կարծիքի է ՀԱԿ ակտիվիստների այն կոչին` քվեարկել անվավերության օգտին, այսինքն անվավեր դարձնել քվեաթերթիկը, Լևոն Տեր-Պետրոսյան ասաց, որ դա քաղաքացու իրավունք է և օրենքի խախտում չէ: Լրագրողների հետ զրույցում Տեր-Պետրոսյանն ասաց, որ եթե հնարավոր լիներ, բոլորին էլ ձայն կտար: «Մեկը մյուսից լավ թեկնածուներ են», -ժպտալով ասաց ՀՀ առաջին նախագահը:

«Ա1+»

PanARMENIAN.net

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Եթե դու սխալներ չես անում, ուրեմն ֆուտբոլ չես խաղում’
Հաջորդ հոդվածը’02/08-ում ընտրությունները դադարեցվել են. չհրկիզվող պահարանի բանալին ջարդվել է ‘