‘Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են’

13471

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը:

Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը:

Հայտնում է President.am-ը:

 

Նախորդ հոդվածը‘iLur-ի թղթակիցը ադրբեջանցիների վայրագությունների հարցը բարձրացրել է ՄԱԿ-ում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Տեր -Պետրոսյան-Սարգսյան հանդիպման ֆեյսբուքյան արձագանքներ’