‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Ղարաբաղյան շարժման անցած ուղին եւ հեռանկարները (25 հուլիս, 1988)’

3052

Վերջերս մեր կայքում տեղադրված երկու նյութեր ընթերցողների կողմից մեծ հետաքրքրության արժանացան։ Դրանք վերաբերում էին Հայաստանի ամենահերոսական ու ճակատագրական շրջանի պատմության սկզբին՝ 1988-1990թթ. Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժմանը։  Առաջին նյութը Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն էր՝ այդ Շարժման ղեկավար մարմնի՝ «Ղարաբաղ» Կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի հուղարկավորությունից հետո, երկրորդը՝ ազգագրագետ-գիտնական Հարություն Մարությանի կողմից նույն Կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գրքի առաջաբանը։

Նկատի ունենալով հավաստի պատմության նկատմամբ ընթերցողի հետաքրքրությունը, ինչպես նաեւ այն փաստը, որ ռեժիմի հրահանգով խայտառակ ձեւով կեղծվել է մեր նոր պատմությունը 1988-ից ի վեր, ստորեւ ներկայացնում ենք այդ թեմայով մի այլ վավերագիր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1988թ. հուլիսի 25-ի հանրահավաքում ունեցած ելույթը, որ Ղարաբաղյան շարժման առաջին 6 ամսվա արդյունքների ամփոփումն էր եւ հետագա անելիքների նախանշումը։ Այն «Ղարաբաղ» Կոմիտեի ստորագրությամբ ժամանակին տարածվել է որպես նրա պաշտոնական հայտարարություն:

iLur.am

 

* * *

ԽՍՀՄ Գե­րա­գույն սո­վե­տի նա­խա­գա­հու­թյան ս.թ. հու­լի­սի 18‑ին կա­յաց­րած որոշ­մամբ ավարտ­վեց Ղա­րա­բա­ղյան շարժ­ման առա­ջին փու­լը, որի բնո­րոշ հատ­կա­նիշն էր հայ ժո­ղովր­դի դրսե­ւո­րած վճ­ռա­կա­նու­թյու­նը՝ զուտ սահ­մա­նադ­րա­կան շրջա­նակ­նե­րում ըն­թա­ցող պայ­քա­րում։ Ձե­ւա­կան տե­սա­կե­տից՝ հինգ ամիս տե­ւած հա­մա­ժո­ղովր­դա­կան այդ պայ­քա­րը չհա­սավ իր նպա­տա­կին՝ Լեռ­նային Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զը մնաց Ադր­բե­ջա­նի կազ­մում, եւ դեռ ավե­լին՝ հայ ժո­ղո­վուր­դը են­թարկ­վեց հրե­շա­վոր բռ­նու­թյուն­նե­րի, որոնց հե­տե­ւան­քով եղան տաս­նյակ մարդ­կային զո­հեր, հա­րյու­րա­վոր վի­րա­վոր­ներ եւ հա­զա­րա­վոր քա­ղա­քա­կան գաղ­թա­կան­ներ՝ զրկ­ված կյան­քի եւ գույ­քի ապա­հո­վու­թյան տար­րա­կան իրա­վուն­քից։

Դրա­նով հան­դերձ, ամե­նե­ւին չի կա­րե­լի հա­վա­սա­րու­թյան նշան դնել ս.թ. փետր­վա­րի 20‑ի եւ հու­լի­սի 18‑ի իրա­վի­ճակ­նե­րի մի­ջեւ, քա­նի որ այդ ըն­թաց­քում տե­ղի ունե­ցան այն­պի­սի նշա­նա­կա­լից իրա­դար­ձու­թյուն­ներ, որոնց վի­ճակ­ված է բախ­տո­րոշ դեր խա­ղալ հայ ժո­ղովր­դի ազ­գային նկա­րագ­րի հաս­տատ­ման եւ նրա քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րի իրա­կա­նաց­ման գոր­ծում։ Միայն այն փաս­տը, որ ստա­լի­նյան եւ բրեժ­նե­ւյան բռ­նա­պե­տու­թյան դա­ժան լծին են­թարկ­ված մի փոք­րիկ ժո­ղո­վուրդ երկ­րի դե­մոկ­րա­տաց­ման հա­մար ստեղծ­ված առա­ջին իսկ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում ամիս­ներ շա­րու­նակ հա­մա­ժո­ղովր­դա­կան ցույ­ցե­րի, հա­րյուր­հա­զա­րա­նոց մի­տինգ­նե­րի եւ տե­ւա­կան գոր­ծա­դուլ­նե­րի մի­ջո­ցով կա­րո­ղա­ցավ հա­կադր­վել աշ­խար­հի հզո­րա­գույն ճն­շիչ մե­քե­նային եւ հա­ջո­ղու­թյամբ պաշտ­պա­նել իր դա­տը, բա­վա­կան է՝ տես­նե­լու նրա ներ­սում կու­տակ­ված, դա­րե­րի խոր­քից եկող կեն­սա­կան ահ­ռե­լի լից­քը, որ ցան­կա­ցած ազ­գի գո­յա­տեւ­ման ան­հրա­ժեշտ պայ­մանն է հան­դի­սա­նում։ Դրսե­ւո­րե­լով բարձր գի­տակ­ցա­կա­նու­թյուն եւ կար­գա­պա­հու­թյուն՝ հայ ժո­ղո­վուրդն ան­ցավ դե­մոկ­րա­տա­կան պայ­քա­րի հիա­նա­լի դպ­րոց եւ հաս­տա­տեց քա­ղա­քա­կան պարտնյո­րի իր իրա­վուն­քը, որից զրկ­ված էր շուրջ 70 տա­րի։ Նա դար­ձավ մի ուժ, որի հետ այ­սօր ստիպ­ված հաշ­վի են նս­տում եւ այ­սու­հե­տեւ էլ պի­տի հաշ­վի նս­տեն։ Քա­ղա­քա­կան տե­սա­կե­տից սա է Ղա­րա­բա­ղյան շարժ­ման առա­ջին փու­լի խո­շո­րա­գույն հաղ­թա­նա­կը, որ հիմք է տա­լիս լա­վա­տե­սո­րեն գնա­հա­տե­լու հայ ժո­ղովր­դի ազ­գային պայ­քա­րի հե­տա­գա ըն­թաց­քը։

Իսկ պատ­մա­կան առու­մով Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը հինգ ամս­վա ըն­թաց­քում ար­ձա­նագ­րեց այն­պի­սի կա­րե­ւոր նվա­ճում­ներ, որոնք ան­նա­խա­դեպ են Սո­վե­տա­կան Միու­թյան գո­յու­թյան բո­լոր տա­րի­նե­րի հա­մար.

—       Երկ­րի պատ­մու­թյան մեջ առա­ջին ան­գամ Լեռ­նային Ղա­րա­բա­ղի մար­զային եւ Հա­յաս­տա­նի Գե­րա­գույն սո­վետ­նե­րը որո­շում­ներ կա­յաց­րին ներ­քե­ւից՝ ժո­ղովր­դի կամ­քով, եւ ոչ թե վե­րե­ւից իջեց­ված հրա­հանգ­նե­րով, Ղա­րա­բա­ղում եւ Հա­յաս­տա­նում հաս­տատ­վեց իս­կա­կան ժո­ղովր­դա­պե­տու­թյուն, բյու­րոկ­րա­տա­կան ապա­րա­տը ան­գոր­ծու­թյան մատն­վեց, երե­ւույթ­ներ, որ բխում են վե­րա­կա­ռուց­ման ոգուց եւ ար­ժա­նի են լուրջ ուսում­նա­սիր­ման եւ ըն­դօ­րի­նակ­ման.

—       Առա­ջին ան­գամ Ղա­րա­բա­ղում եւ Հա­յաս­տա­նում տե­ղի ունե­ցան հա­րյուր­հա­զա­րա­նոց ցույ­ցեր եւ մի­տինգ­ներ, որոնք իրենց հա­ճա­խա­կիու­թյամբ, կազ­մա­կերպ­վա­ծու­թյամբ եւ զանգ­վա­ծայ­նու­թյամբ ան­գե­րա­զան­ցե­լի են ոչ միայն Սո­վե­տա­կան Միու­թյան, այլև ողջ աշ­խար­հի հա­մար, մա­նա­վանդ եթե նկա­տի ունե­նանք, որ այդ զանգ­վա­ծային մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ ժո­ղովր­դի մեղ­քով չի ար­ձա­նագր­վել օրի­նա­կա­նու­թյան խախտ­ման ոչ մի դեպք.

—       ՍՍՀՄ պատ­մու­թյան մեջ առա­ջին ան­գամ Ղա­րա­բա­ղում եւ Հա­յաս­տա­նում կազ­մա­կերպ­վե­ցին քա­ղա­քա­կան բնույթ կրող տե­ւա­կան հա­մազ­գային գոր­ծա­դուլ­ներ, որոնց նպա­տակն էր սրել կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ուշադ­րու­թյու­նը հայ ժո­ղովրդի ար­դար պա­հան­ջի վրա եւ սահ­մա­նադ­րա­կան մի­ջոց­ներ ձեռ­նար­կել այն բա­վա­րա­րե­լու հա­մար։

Շարժ­ման այս վճ­ռա­կա­նու­թյու­նը, հե­տե­ւո­ղա­կա­նու­թյու­նը եւ կազ­մա­կերպ­վա­ծու­թյու­նը բա­ցատր­վում են ոչ թե մի քա­նի սադ­րիչ­նե­րի եռան­դուն գոր­ծու­նեու­թյամբ, ինչ­պես միամ­տա­բար կար­ծում են նրա հա­կա­ռա­կորդ­նե­րը, այլ այն պարզ հան­գա­ման­քով, որ մի ողջ ժո­ղո­վուրդ միա­վոր­վել է միաս­նա­կան գա­ղա­փա­րի շուրջ, որի ար­դա­րա­ցիու­թյան նկատ­մամբ ոչ ոք տա­րա­կու­սանք չու­նի։ Պայ­քա­րի հզո­րու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված էր նաեւ նրա­նով, որ հայ ժո­ղո­վուր­դը վեր­ջա­պես հնա­րա­վո­րու­թյուն էր ստա­ցել թո­թա­փե­լու տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ իր ազ­գային ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը վի­րա­վո­րող ստր­կա­կան հո­գե­բա­նու­թյու­նը եւ բա­ցեի­բաց ար­տա­հայտ­վե­լու իր ճա­կա­տագ­րի հետ կապ­ված բո­լոր էա­կան խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ։ Ղա­րա­բա­ղյան շարժ­մանն այս կամ այն չա­փով իրենց մաս­նակ­ցու­թյու­նը բե­րին Ղա­րա­բա­ղի եւ Հա­յաս­տա­նի հա­յու­թյան բո­լոր խա­վե­րը, ինչ­պես նաեւ Սո­վե­տա­կան Միու­թյան մյուս հան­րա­պե­տու­թյուն­նե­րում եւ Սփյուռ­քի գա­ղութ­նե­րում բնակ­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րից շա­տե­րը։

Շար­ժու­մը հատ­կա­պես միա­սեռ եւ հե­տե­ւո­ղա­կան էր բուն Ղա­րա­բա­ղում, որ­տեղ ե՛ւ մար­զի ղե­կա­վա­րու­թյու­նը, ե՛ւ ողջ աշ­խա­տա­վո­րու­թյունն ու մտա­վո­րա­կա­նու­թյու­նը միեւ­նույն վճ­ռա­կա­նու­թյամբ եւ միաս­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րով պաշտ­պա­նում էին իրենց սահ­մա­նադ­րա­կան պա­հան­ջը։ Դա, ան­շուշտ, բա­ցատր­վում է նրա­նով, որ պատ­մա­կան անար­դա­րու­թյու­նից բխող ազ­գային խտ­րա­կա­նու­թյան բո­լոր բա­ցա­սա­կան հե­տե­ւանք­նե­րին են­թարկ­վել են նախ եւ առաջ հենց իրենք՝ ղա­րա­բաղ­ցի­նե­րը, այդ իսկ պատ­ճա­ռով, բնա­կա­նա­բար, նրանց բո­ղո­քը առա­վել հզոր եւ միա­հա­մուռ պետք է լի­ներ։

Սո­վե­տա­կան Միու­թյան մյուս հան­րա­պե­տու­թյուն­նե­րում եւ Սփյուռ­քի գա­ղութ­նե­րում բնակ­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րը Շարժ­մանն իրենց բե­րած մաս­նակ­ցու­թյան մեջ առայժմ սահ­մա­նա­փակ­վել են միայն տե­ղե­կա­տվու­թյան տա­րած­մամբ, հա­մե­րաշ­խու­թյան ցույ­ցե­րով եւ օտար մի­ջա­վայ­րում Ղա­րա­բա­ղի հար­ցի նկատ­մամբ դրա­կան հա­սա­րա­կա­կան կար­ծիք ստեղ­ծե­լու գոր­ծով։ Նրանց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, սա­կայն, դե­ռեւս սպառ­ված չեն, եւ պետք է հու­սալ, որ առա­ջի­կա­յում, մա­նա­վանդ սփյուռ­քա­հայե­րը, միա­հա­մուռ կեր­պով կլծ­վեն մեր ազ­գի ար­դար պայ­քա­րին։

Շատ ավե­լի բարդ է Ղա­րա­բա­ղյան շարժ­ման մեջ Խորհր­դային Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան տար­բեր խա­վե­րի՝ մա­նա­վանդ պե­տա­կան‑կու­սակ­ցա­կան ղե­կա­վա­րու­թյան եւ նո­մենկ­լա­տու­րային պաշ­տո­նեու­թյան ցու­ցա­բե­րած դե­րը։ Փետր­վա­րյան օրե­րից եւեթ պարզ դար­ձավ, որ լճաց­ման տա­րի­նե­րի նեխ­վա­ծու­թյամբ վար­կա­բեկ­ված եւ աթոռ­նե­րին կառ­չած հա­սա­րա­կա­կան այդ խա­վն ավե­լի շուտ շա­հագրգռ­ված է իր դիր­քի պահ­պան­մամբ, քան Ղա­րա­բա­ղյան շարժ­մանն աջակ­ցե­լու մտ­քով։ Եւ եթե Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը ժո­ղովր­դի ճնշ­ման տակ ստիպ­ված էր որոշ զի­ջում­ներ անել, այ­նուա­մե­նայ­նիվ, նրա հա­մար ավե­լի կա­րե­ւոր էր են­թարկ­վել կու­սակ­ցա­կան կար­գա­պա­հու­թյան տա­ռին եւ ան­վե­րա­պա­հո­րեն իրա­գոր­ծել կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հրա­հանգ­նե­րը։ Ցա­վոք, պետք է նշել, որ ի տար­բե­րու­թյուն Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան, Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը նա­խան­ձե­լի միաս­նու­թյուն հան­դես բե­րեց իր ժո­ղովր­դի հետ՝ հո­վա­նա­վո­րե­լով նույ­նիսկ նրա բար­բա­րո­սա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։

Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը, բնա­կա­նա­բար, ավե­լի լայն ար­ձա­գանք գտավ հա­սա­րա­կու­թյան մյուս խա­վե­րի՝ աշ­խա­տա­վո­րու­թյան, ուսա­նո­ղու­թյան եւ մտա­վո­րա­կա­նու­թյան շրջա­նում։ Գար­նա­նային իրա­դար­ձու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ակ­տիվ դեր խա­ղա­ցին մայ­րա­քա­ղա­քի բու­հե­րի ուսա­նող­նե­րը, որոնք իրենց դա­սա­դուլ­նե­րով, նս­տա­ցույ­ցե­րով ու եր­թե­րով մե­ծա­պես նպաս­տե­ցին Շարժ­ման հզո­րաց­մա­նը եւ նրա հե­տա­գա ծա­վալ­մա­նը։ Ամ­ռանն իր վճ­ռա­կան խոսքն ասաց հան­րա­պե­տու­թյան աշ­խա­տա­վո­րու­թյու­նը, որի վառ ար­տա­հայ­տու­թյու­նը հան­դի­սա­ցան հու­նի­սի 13–15‑ի եւ հու­լի­սի 4–15‑ի գոր­ծա­դուլ­նե­րը, ինչ­պես նաեւ հիմ­նարկ‑ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ժո­ղով­նե­րում ըն­դուն­ված հա­մար­ձակ որո­շում­ներն ու բո­ղո­քի բա­նա­ձե­ւե­րը։ Աշ­խա­տա­վո­րա­կան զանգ­ված­նե­րում մեծ ակ­տի­վու­թյուն ցու­ցա­բե­րե­ցին շար­քային կու­սակ­ցա­կան­նե­րը։ Բա­վա­կան է նշել, որ Ղա­րա­բա­ղի հար­ցի դրա­կան լուծ­ման պա­հան­ջով Հա­յաս­տա­նի կո­մու­նիստ­նե­րի կող­մից ՍՄԿԿ 19‑րդ կոն­ֆե­րան­սին ուղղ­ված ուղեր­ձի տակ դրված էր մոտ 40 հա­զար ստո­րագ­րու­թյուն։ Ինչ վե­րա­բե­րում է հան­րա­պե­տու­թյան մտա­վո­րա­կա­նու­թյա­նը, ապա նա առա­ջին իսկ օրից Շարժ­ման ղե­կը վերց­րեց իր ձեռ­քը եւ մին­չեւ վերջ հա­վա­տա­րիմ մնաց հայ ժո­ղովր­դի ազ­գային շա­հե­րին։ Տաս­նյակ հա­զա­րա­վոր գի­տաշ­խա­տող­ներ, ին­ժե­ներ­ներ, ուսու­ցիչ­ներ, բժիշկ­ներ, երա­ժիշտ­ներ, դա­սա­խոս­ներ, նկա­րիչ­ներ, իրենց ողջ եռան­դը ներդ­նե­լով մեր ար­դար պայ­քա­րին, սր­բո­րեն կա­տա­րե­ցին իրենց պարտ­քը հայ­րե­նի­քի եւ ժո­ղովր­դի հան­դեպ։ Մտա­վո­րա­կա­նու­թյան ծո­ցից ան­հրա­ժեշ­տա­բար ծն­վեց «Ղա­րա­բաղ» կո­մի­տեն, որը կոչ­ված էր ապա­հո­վե­լու զանգ­վա­ծային շարժ­ման կազ­մա­կերպ­վա­ծու­թյու­նը եւ, ար­ձա­գան­քե­լով ժո­ղովր­դի իղ­ձե­րին, նա­խան­շե­լու նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը։ Կո­մի­տեի գոր­ծու­նեու­թյան հա­ջո­ղու­թյունն իր հեր­թին պայ­մա­նա­վոր­ված էր այն վս­տա­հու­թյամբ, որ տա­ծում էր ժո­ղո­վուր­դը նրա նկատ­մամբ։

Մտա­վո­րա­կա­նու­թյան մա­սին խո­սե­լիս, դժ­բախ­տա­բար, չի կա­րե­լի չանդ­րա­դառ­նալ նրա ավագ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի դիր­քո­րոշ­մա­նը, որը ցավ եւ ար­դա­րա­ցի դժ­գո­հու­թյուն է առա­ջաց­նում ժո­ղովր­դա­կան լայն զանգ­ված­նե­րի մեջ։ Փետր­վա­րյան օրե­րին մեր ան­վա­նի գրող­նե­րը, նկա­րիչ­նե­րը, ակա­դե­մի­կոս­նե­րը գտն­վում էին Ղա­րա­բա­ղյան շարժ­ման առա­ջին դիր­քե­րում եւ իրենց իմաս­տուն խոս­քե­րով կողմ­նո­րո­շում ու ոգե­ւո­րում ցու­ցա­րար­նե­րին։ Սա­կայն իրադ­րու­թյան սր­ման առա­ջին իսկ պա­հին նրանք կորց­րին իրենց վճ­ռա­կա­նու­թյու­նը, գոր­ծար­քի մեջ մտան հան­րա­պե­տու­թյան վար­կա­բեկ­ված ղե­կա­վա­րու­թյան հետ, վե­րա­դար­ձան սերն­դին եւ իրենց հա­սա­րա­կա­կան դիր­քին հա­տուկ հար­մար­վո­ղա­կան վար­վե­լա­կեր­պին՝ այդ ամե­նը փա­րի­սե­ցիա­բար կոծ­կե­լով ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի մտա­հո­գու­թյամբ տո­գոր­ված բա­րո­յա­խո­սա­կան քա­րոզ­նե­րով։ Սա­կայն առան­ձին բա­ցա­ռու­թյուն­նե­րի՝ ակա­դե­մի­կոս Վ. Համ­բար­ձու­մյա­նի, թղ­թա­կից‑ան­դամ Ռ. Ղա­զա­րյա­նի եւ գրող Ս. Խան­զա­դյա­նի օրի­նա­կը հույս է ներշն­չում, որ նրանք, այ­նուա­մե­նայ­նիվ, եր­բե­ւէ կզ­գան իրենց սխա­լը եւ կվե­րա­դառ­նան իրենց ժո­ղովր­դի գիր­կը։

Հայ ժո­ղովր­դի խա­ղաղ դե­մոկ­րա­տա­կան շարժ­մա­նը Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը հա­կադ­րեց կազ­մա­կերպ­ված եղեռ­նի եւ ան­վերջ ահա­բե­կում­նե­րի, իսկ ՍՍՀՄ կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը՝ մեր ազ­գային ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը վի­րա­վո­րե­լու, Շար­ժու­մը ստա­լի­նյան պի­տակ­նե­րով վար­կա­բե­կե­լու, երկ­րում հա­կա­հայ­կա­կան կար­ծիք ստեղ­ծե­լու եւ վեր­ջա­պես՝ բռ­նի ուժով մեզ ճն­շե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Հայ ժո­ղո­վուր­դը հա­ջո­ղու­թյամբ դի­մագ­րա­վեց այս բո­լոր փոր­ձու­թյուն­նե­րը եւ Սահ­մա­նադ­րու­թյան շրջա­նակ­նե­րում կի­րա­ռած իր վճ­ռա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րով, այ­նուա­մե­նայ­նիվ, հա­սավ այն բա­նին, որ Ղա­րա­բա­ղի հար­ցն առա­ջին ան­գամ քն­նու­թյան ար­ժա­նա­ցավ ՍՍՀՄ գե­րա­գույն իշ­խա­նու­թյան ատյա­նում։ Ան­կախ քն­նու­թյան ար­դյուն­քից, դրա­նով Շար­ժումն ապա­ցու­ցեց իր գո­յու­թյան իրա­վունքն ու ներ­կա­յաց­րած պա­հան­ջի ար­դա­րա­ցիու­թյու­նը, քա­նի որ հա­կա­ռակ դեպ­քում այն կխեղդ­վեր դեռ­եւս սկզբ­նա­վոր­ման պա­հին՝ չբարձ­րա­նա­լով տա­րե­րային դժ­գո­հու­թյան մա­կար­դա­կից։ ՍՍՀՄ Գե­րա­գույն սո­վե­տի նա­խա­գա­հու­թյան հու­լի­սի 18‑ի նիս­տում հայ ժո­ղովր­դի պա­հան­ջի ար­դա­րա­ցիու­թյու­նը հերք­վեց ոչ թե ուղ­ղա­կի փաս­տարկ­նե­րով, քա­նի որ դրանք չկան, այլ Սո­վե­տա­կան Միու­թյան ընդ­հա­նուր քա­ղա­քա­կա­նու­թյա­նը վե­րա­բե­րող կողմ­նա­կի շա­հա­դի­տում­նե­րով, որոն­ցից գլ­խա­վոր­ներն են.

ա) Սո­վե­տա­կան Միու­թյունն իր վե­րա­կա­ռուց­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը բխեց­նում է պատ­մա­կա­նո­րեն ձե­ւա­վոր­ված ար­դի իրա­կա­նու­թյու­նից եւ այդ պատ­ճա­ռով մտա­դիր չէ որե­ւէ փո­փո­խու­թյուն կա­տա­րել երկ­րի վար­չա‑տա­րած­քային կա­ռուց­ված­քում։

բ) Ղա­րա­բա­ղի հար­ցի լու­ծու­մը պատ­ճառ կդառ­նա նմա­նա­տիպ հար­ցե­րի մի շղ­թայի առա­ջաց­ման, որը եր­կի­րը կկանգ­նեց­նի անե­լա­նե­լի վի­ճա­կի առաջ։

Ինչ­պես տես­նում ենք, նման մո­տեց­ման մեջ մո­ռա­ցու­թյան է մատն­վում ոչ միայն տար­րա­կան մարդ­կային ար­դա­րու­թյու­նը, այ­լեւ ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման հան­րա­հայտ սկզ­բունքն ու Սո­վե­տա­կան Միու­թյան կող­մից վա­վե­րաց­ված մի­ջազ­գային իրա­վուն­քի նոր­մե­րը։ Սա բա­րո­յա­կան իրա­վունք է տա­լիս հայ ժո­ղովր­դին շա­րու­նա­կել իր պայ­քա­րը եւ չհաշտ­վել այն մտ­քի հետ, որ ինչ­պես 1920 թվա­կա­նին Հա­յաս­տա­նի կե­սը զո­հա­բեր­վեց հա­նուն հա­մաշ­խար­հային հե­ղա­փո­խու­թյան հաղ­թա­նա­կի, այժմ էլ Ղա­րա­բա­ղը զո­հա­բեր­վի հա­նուն Սո­վե­տա­կան Միու­թյան թվա­ցյալ ընդ­հա­նուր շա­հե­րի, մա­նա­վանդ հա­մոզ­ված լի­նե­լով, որ Ղա­րա­բա­ղի հար­ցի դրա­կան լու­ծու­մը ոչ միայն չի հա­կա­սում այդ շա­հե­րին, այ­լեւ՝ ընդ­հա­կա­ռա­կը, կն­պաս­տի դե­մոկ­րա­տաց­ման ուղին բռ­նած մեր երկ­րի հե­ղի­նա­կու­թյան բարձ­րաց­մա­նը մի­ջազ­գային աս­պա­րե­զում։

Հու­լի­սի 18‑ից սկ­սած՝ Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը մտավ զար­գաց­ման նոր փուլ, որն, ի տար­բե­րու­թյուն նա­խորդ շրջա­նի, առա­ջի­կա ամիս­նե­րին հա­վա­նա­բար կկ­րի խրա­մա­տային պայ­քա­րի բնույթ։ ՍՍՀՄ Գե­րա­գույն սո­վե­տի նա­խա­գա­հու­թյան որոշ­ման մեջ հայ ժո­ղովր­դի ընդ­վզման շնոր­հիվ մտց­ված որոշ դրա­կան կե­տեր թե­րեւս առա­ջի­կա­յում հնա­րա­վո­րու­թյուն տան ինչ‑որ չա­փով ապա­հո­վե­լու Լեռ­նային Ղա­րա­բա­ղի ազ­գային ինք­նու­րույ­նու­թյու­նը, ամ­րապն­դե­լու նրա կա­պե­րը Հա­յաս­տա­նի հետ, բա­րե­լա­վե­լու մար­զի տն­տե­սու­թյունն ու աշ­խա­տա­վո­րու­թյան կեն­սա­մա­կար­դա­կը։ Սա­կայն պարզ է մի բան, որ հայ ժո­ղո­վուրդն այ­լեւս եր­բեք չի կա­րող հաշտ­վել Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջա­նի կազ­մում թող­նե­լու մտ­քի հետ եւ նույն միաս­նա­կա­նու­թյամբ ու վճ­ռա­կա­նու­թյամբ կշա­րու­նա­կի իր պայ­քա­րը մին­չեւ մար­զի վերջ­նա­կան վե­րա­միա­վո­րու­մը Հա­յաս­տա­նի հետ։ ՍՍՀՄ Սահ­մա­նադ­րու­թյունն այդ նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար դե­ռեւս շատ հնա­րա­վո­րու­թյուն­ներ է պա­րու­նա­կում, իսկ հայ ժո­ղո­վուր­դը իր հն­գամ­սյա պայ­քա­րով ար­դեն ապա­ցու­ցել է, թե ինչ­պես պետք է օգտ­վել այդ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից։ Այն փաս­տը, որ Սո­վե­տա­կան Միու­թյան ղե­կա­վա­րու­թյունն արագ ի վի­ճա­կի չե­ղավ դե­մոկ­րա­տա­կան լու­ծում տա­լու հայ ժո­ղովր­դի ար­դա­րա­ցի պա­հան­ջին, դե­ռեւս չի նշա­նա­կում, որ առա­ջի­կա­յում երկ­րի վե­րա­կա­ռուց­ման եւ մեր հա­սա­րա­կար­գի դե­մոկ­րա­տաց­ման խո­րաց­ման պայ­ման­նե­րում չի ուղ­ղի իր սխա­լը։

Ղա­րա­բա­ղյան շար­ժումն ամ­բողջ ՍՍՀՄ‑ում առա­ջաց­րեց դե­մոկ­րա­տա­կան պայ­քա­րի մի նոր ալիք, որ ինք­նին միակ երաշ­խիքն է երկ­րում հայ­տա­րար­ված առա­ջա­դի­մա­կան պրո­ցես­նե­րի տե­ւա­կա­նու­թյան ապա­հով­ման։

 

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար 16-րդ թաղամասի մոտակայքում. վարորդներից մեկը զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘Պուտինի խորհրդականը Պոռոշենկոյին նացիստ է անվանել’