‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Մենք ունենք մի ազգային պարտք. դա Ղարաբաղը չլքելն է (Տեսանյութ)’

2001

Համացանցում է հայտնվել մի հոլովակ, որտեղ ներկայացված են 1996 եւ 1997 թվականներին արված տեսանյութեր: Տեսանյութերում խոսում է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Թեման Լեռնային Ղարաբաղն է: 

«Մենք ունենք մի ազգային պարտք, համազգային պարտք. դա Ղարաբաղը չլքելն է, Ղարաբաղին ապավեն կանգնելը: Եվ ի փառս և ի պատիվ մեր ժողովրդի, այդ պարտքը մինչև այսօր մեր ժողովուրդը փայլուն է կատարել… Մենք 3000 տարի ապրել ենք այս հողի վրա, իրավունք չունենք այսօր կորցնելու այն, ինչ 3000 տարի մեզ է պատկանել»,- ասում է ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 

Մյուսում նախագահն ասում է. «Քաղաքականությունը՝ քաղաքականություն, մենք պիտի ձգտենք խաղաղության, բայց խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է, ռազմական ուժը, որը ես դիտում եմ ոչ թե պատերազմի գործոն, այլ՝ խաղաղության գործոն»:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան չի բացառում սիրիացի ընդդիմադիրներին զենք վաճառելու հավանականությունը’
Հաջորդ հոդվածը‘Մալիի հյուսիսում ֆրանսիացի զինվոր է զոհվել’