Լե Գրեն հեռացվեց Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

221

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն որոշել է հեռացնել պաշտոնից Ֆեդերացիայի նախագահ Նոյել Լե Գրեին, հաղորդում է Marca-ն։

Կազմակերպության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կլինի փոխնախագահ Ֆիլիպ Դիալոն։ Այս ամիս կստուգվի 81-ամյա Լե Գրեի գործունեությունը Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, որը նա զբաղեցնում էր 2011 թվականից։

Ավելի վաղ Լե Գրեն անհարգալից արտահայտություններ էր թույլ տվել Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Զինեդին Զիդանի հասցեին, հետագայում ներողություն խնդրել։ Ֆուտբոլային գործակալ Սոնյա Սուիդն էլ Լե Գրեին մեղադրել էր սեռական բնույթի ոտնձգությունների մեջ։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» ցանկանում են ձեռք բերել Հարի Քեյնին
Հաջորդ հոդվածըԱմենաչարդարցված տրանսֆերները ֆուտբոլի պատմության մեջ