‘Լը-Սաբլը-դ\’Օրլոն առափնյա քաղաքի պատերը զարդարված են խխունջներից պատրաստված խճանկարներով (ֆոտոշարք)’

1039

Լը-Սաբլը-դ\’Օրլոն փոքրիկ առափնյա քաղաքը գտնվում է Ֆրանսիայի Վանդեա շրջանում: Քաղաքի թաղամասերից մեկում բոլոր շենքերի, սրճարանների, խանութների և այլ շինությունների պատերը զարդարված են ծովային խխունջերի միջոցով պատկերված յուրահատուկ խճանկարներով, գրում է epochtimes-ը:

 Զարդանախշերը պատկերում են ստորջրյա աշխարհը և տարբեր տեսակի կենդանիների: Այստեղ կարելի է տեսնել խխունջից պատրաստված կարիճներ, մողեսներ, սարդեր, որոնք ծիկրակում են քիվերից կամ ջրհորդաններից: Խճանկարներից շատերը այնպիսի ծածուկ վայրերում են գտնվում, որ դրանք տեսնելու համար մեծ ջանքեր են պահանջվում:

Այս քաղաքը մեծ հեղինակություն է վայելում սերֆինգիստների շրջանում, քանի որ այստեղ միշտ կարելի է մեծ ալիքներ որսալ: Լը-Սաբլը-դ\’Օրլոնը սիրում են նաև զբոսաշրջիկները: Մի ժամանակ հենց այստեղից է իր ճանապարհորդությունը սկսել Ատլանտյան օվկիանոսի հռչակավոր նվաճող Ֆյոդոր Կոնյուխովը: Քաղաքի հինավուրց պատմությունը սկսվում է  դեռ 15-րդ դարից:

Նախորդ հոդվածը‘Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Նաիրա Կարապետյան՝ 1 դեմ եւ ոչ մի ելույթ ‘
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի գետերից մեկում հազարից ավելի սատկած խոզեր են հայտնաբերվել’