Նացիստների նկատմամբ տրիբունալի իրավաբանական մասն է մշակվում

799

Լուգանսկի ժողովրդական հանրապետության մանագետները ուկրաինացի ուժայինների հանցագործությունների ապացույցներ են հավաքում ապագա տրիբունալի համար։ Այժմ մշակվում է հարցի իրավաբանական կողմը, հայտարարել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

«Հարցի իրավաբանական կողմը դեռ մշակման փուլում է,- ասել է Պասեչնիկը։- Դա բավական աշխատատար գործընթաց է»։

Միաժամանակ նա շեշտել է, որ ամեն դեպքում՝ տրիբունալը կկայանա։

«Չափազանց շատ հանցագործություններ, վայրագություններ են գործել նացիստները ութ տարվա ընթացքում, դրանք արձանագրվել են ԼԺՀ գլխավոր դատախազության, «Մեմորիալի» իրավապաշտպանների կողմից։ Այդ տվյալներն այժմ համալրվում են ազատագրված տարածքների մարդկանց պատմություններով»,- նշել է Պասեչնիկը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՇոլց․ ԳԴՀ-ն շուտով «ամենամեծ բանակը կունենա»
Հաջորդ հոդվածըՇվեդիային ու Ֆինլանդիային ընդունելուց առաջ ՆԱՏՕ-ն պիտի լավ մտածի