‘Լիբանանում ահաբեկչական ակտից հետո քաղաքացիական լարվածությունը մեծանում է’

801

Բեյրութում ուրբաթ տեղի ունեցած ահաբեկչական ակտին, որին մասնավորապես, զոհ է գնացել Լիբանանի ներքին անվտանգության զորքերի հետախուզական բյուրոյի պետ գեներալ Վիսամ ալ-Հասսանը, հետեւել է երկրում իրավիճակի կտրուկ սրացում:

Ինչպես հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները, ընդդիմության հազարավոր կողմնակիցներ երկրի տարբեր հատվածներում փակում են ճանապարհները:

Լիբանանի հյուսիսային մայրաքաղաք Տրիպոլիում փոխհրաձգություն է բռնկվել Ջեբալ ՄՈսխին եւ Բաբ էլ-Թաբանի թաղամասերի բնակիչների միջեւ, որոնք, համապատասխանաբար, բնակեցված են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներով եւ հակառակորդներով:

 

Նախորդ հոդվածը‘Ֆիդել Կաստրոյի քույրը հերքել է եղբոր առողջության վատթարացման մասին լուրերը ‘
Հաջորդ հոդվածը‘Դամասկոսը ՄԱԿ-ին է փոխանցել Սիրիայում ձերբակալված 108 արտասահմանցի գրոհայինների ցուցակը’