‘Լիբանանում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել’

861

«Լիբանանի ձայն» ռադիոկայանը հայտնում է, որ երկրի արևելյան  շրջաններից մեկում՝ Հյուսիսային Բալբեկում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով 20 մարդ է վիրավորվել: Վիրավորներից ոմանց վիճակը, համաձայն mignews.com լրատվական կայքի, ծայրահեղ ծանր է:

Հյուսիսային Բալբեկը «Հեզբոլլահ» ռազմական խմբավորման հենակետերից մեկն է համարվում, և ենթադրվում է, որ սա հերթական ահաբեկչական ակտն էր «Հեզբոլլահի»  դեմ:

Հիշեցնենք, որ «Հեզբոլլահ» ռազմական խմբավորումը ակտիվորեն ներգրավված է Սիրիայի քաղաքացիական պատերազմում և աջակցում է Սիրիայի կառավարական բանակի ռազմական գործողություններին, իսկ սուննի ապստամբական ուժերն անընդհատ սպառնալիքներ են հնչեցնում «Հեզբոլլահի» հասցեին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.25 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք նախարարների որդիներին’