‘Լիբանանում ձերբակալել են իսրայելյան լրտեսի’

703

Լիբանանի քաղաքացին ձերբակալվել է Իսրայելի օգտին լրտեսելու կասկածանքով, հաղորդել է լիբանանյան MTV հեռուստաալիքը: Ըստ հաղորդագրության՝ ձերբակալությունն իրականացրել են «Հեզբոլլահի» գրոհայիններն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ ենթադրյալ իսրայելական լրտեսը բնակվում էր «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներից մեկում, հաղորդում է Zman-ը:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Բեյրութի ռազմական դատարանում քննվում է  հօգուտ Իսրայելի լրտեսության մեջ մեղադրվող նախկին ինժեների գործը, նրան սպառնում է պատժի առավելագույն չափը՝ մահապատիժ: Մեղադրյալը լիբանանցի է, որը, հետաքննության  տվյալներով՝ 22 տարի շարունակ Իսրայելի հատուկ ծառայություններին է փոխանցել տվյալներ Լիբանանի և Սիրիայի բանակների, ինչպես նաև՝ «Հեզբոլլահի» (մասնավորապես՝ «Ալլահի կուսակցության» ազդեցիկ անդամների բնակության վայրի) մասին: Հաղորդվում է նաև, որ «մասնավոր կազմակերպությունների և պետական հիմնարկների» վերաբերյալ նրա փոխանցած տեղեկատվությունը իսրայելական բանակն օգտագործել է 2006 թ. ամռանը «Հեզբոլլահի» դեմ ռազմական գործողությունների ընթացքում, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ականները Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ են տալիս նախապատրաստվել Երեւանի ավագանու ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘Քյոհնա կտակարան’