‘Լիբերիայում ռուսաստանցի ոստիկանը երեխային փրկել է զոհաբերության ծեսից’

899

Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցներն արդեն տասը տարուց ավելի է՝ մասնակցում են Լիբերիայում խաղաղության պահպանման միջազգային գործողությանը: Ներկայումս ռուսաստանյան ոստիկանական քանակակազմը բաղկացած է 12 ծառայողներից: Լիբերիայի ազգային ոստիկանության՝ օպերատիվ հարցերով խորհրդական, ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Սաֆրոնովը տեղեկություն է ստացել յոթնամյա տղայի զոհաբերության նպատակով վաճառելու մասին: Սաֆրոնովը, օպերատիվ գործողությունները համաձայնեցնելով կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժանմունքի հետ, ընտրել է գնորդի դերում հանդես եկող մի կնոջ, որը հանդիպել է երեխային վաճառողի հետ և պայմանավորվել 150 դոլարով գնել նրան: «Ընդ որում՝ վաճառողն իմացել է, որ երեխային գնում են զոհաբերության նպատակով, և որ նրան սպանելու են», հաղորդել են ՆԳՆ-ից: Գործարքը կայցնելու պահին վաճառողին ձերբակալել են: Պարզվել է, որ երեխայի ծնողները մահացել են, և նա մնացել է հեռավոր բարեկամների խնամքին, ովքեր էլ որոշել են վաճառել նրան:

Լիբերիայում զոհաբերությունը բավական տարածված երևույթ է, որը կապված է աֆրիկյան ավանդական հավատալիքների հետ: Որպես կանոն՝ զոհաբերվում են մինչև տասը տարեկան երեխաներ, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն իր բանակը մարտական բարձր պատրաստության է բերել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական բանկերը Ուկրաինային տրամադրել են 750 միլիոն դոլարի վարկ’