Լիբիայի ԱՆ․ Տեղատարափ անձրևների ու հեղեղների զոհերի թիվը հասել է 3 հազարի

226

Լիբիայի հյուսիսարևելյան շրջաններում մոլեգնող տեղատարափ անձրևների և հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3 հազարի։

Այդ մասին այսօր հաղորդել է Լիբիայի առողջապահության նախարարությունը։

Անհետ կորածները հազարավորներ են,  հայտարարության մեջ նշել է առողջապահական գերատեսչությունը։ Հայտարարությունը հրապարակել է Al Hadath հեռուստաալիքը։

Լիբիայի Կարմիր մահիկը տվյալներ է ներկայացրել այն մասին, որ այս պահի դրությամբ անհետ կորած է համարվում առնվազն 9 հազար մարդ։

«Դանիել» անունը կրող փոթորիկը Լիբիայի հյուսիս-արևելքում մոլեգնել է սեպտեմբերի 10-ին և Միջերկրական ծովի առափնյա քաղաքների վրա է հարձակվել փոթորկալի քամիների և հորդառատ անձրևների տեսքով։ Հեղեղվել են բնակելի տներ, հիվանդանոցներ և այլ կարևոր քաղաքացիական կառույցներ։ Ամենաշատը տուժել է Դեռնա քաղաքը, որտեղ  երկու ամբարտակ է քանդվել, և աղետալի վիճակ է ստեղծվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուտինի կարծիքով՝ Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել միայն պաշարները լրացնելու համար
Հաջորդ հոդվածըՎրաստանի իշխող կուսակցությունը դիմել է ՍԴ՝ նախագահի իմպիչմենտի հարցով