‘Լիբիայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ՄԱԿ-ի աշխատակիցներ են զոհվել’

841

ՄԱԿ -ը ներքին հետաքննություն է անցկացնում Բենգազիում ավտոմեքենայի պայթյունի վերաբերյալ, որի արդյունքում համաշխարհային կազմակերպության երեք աշխատակիցներ զոհվել են։

Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։

«Մենք տեղեկություն չունենք, թե որևէ խմբավորում ստանձնել է ավտոմեքենայի պայթյունի պատասխանատվությունը։ Մենք փորձում ենք պարզել այդ միջադեպի փաստերը, այդ թվում՝ ներքին հետաքննության միջոցով»,- նշված է հայտարարության մեջ։

Շաբաթ օրը Բենգազիում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության երեք աշխատակից, նրանց գործընկերներից ևս երեքը ու նաև մի քանի լիբիացիներ վիրավորվել են։

Այս միջադեպից հետո Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ գումարել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն տուգանել է «Մանչեսթեր Սիթիին»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» ներկայացուցիչները մեկնել են Փարիզ’