‘Լիբիայում զինված մարդիկ գրավել են խորհրդարանի շենքը’

927

Տասնյակ զինված մարդիկ այսօր գրավել են Լիբիայի խորհրդարանի շենքը,՝ այդպիսով բողոք արտահայտելով ընդդեմ նախօրեին ընտրված կառավարության:  Ավելի քան մեկ տասնյակ հրետանային սարքավորումներով կահավորված ավտոմեքենաներ են շարվել դեպի խորհրդարանի շենք տանող ճանապարհին, հայտնում է BBC-ն: Զինված մարդիկ ամենայն հավանականությամբ Միսրատա եւ Տրիպոլի քաղաքներից ժամանած ապստամբներ են: Նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնում այ փաստի կապակցությամբ, որ նոր կառավարության կազմում ընդգրկվել են մի քանի հոգի նախորդ՝ մեկ տարի առաջ պաշտոնանկ արված Մուամմար Կադդաֆիի կառավարության կազմից: 

Նախորդ հոդվածը‘Ամստերդամի իշխանությունները չեն արգելի օտարերկրացիներին կանեփ վաճառել ‘
Հաջորդ հոդվածը‘Բագրատյան. Բիզնեսի եւ իշխանության սերտաճումը սկսվել է 1997-ից` հեղուկ վառելիքի ներմուծման շուկայից ‘