‘Լիբիայում կեղծ ալկոհոլային խմիչքներից թունավորման պատճառով 38 մարդ է մահացել’

840

Լիբիայի մայրաքաղաքում սուրոգատային ալկոհոլի օգտագործման հետևանքով 38 մարդ է մահացել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

«Սուրոգատային ալկոհոլի օգտագործման հետևանքով մահացած անձանց թիվը հասել է 38-ի»,- հայտարարել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ամար Մուհամեդ Ամարը: Ներկա պահի դրությամբ կեղծ ալկոհոլային խմիչքների թունավորմամբ 378 մարդ է հոսպիտալացվել:

Բժիշկների խոսքերով՝ բոլոր տուժածները մեթիլային սպիրտի թունավորման ախտանիշներ ունեն: Մեթիլային սպիրտի թունավորումը կարող է երիկամային անբավարարության, կուրության և մահվան հանգեցնել: Տուժածների մեծ մասը 19-50 տարեկան տղամարդիկ են, որոնք հիմնականում բնակվում են մայրաքաղաքի մերձակայքում: Ամենայն հավանականությամբ՝ նրանք բոլորը սպիրտային խմիչքները ձեռք են բերել նույն աղբյուրից:

Նախորդ հոդվածը‘Միջադեպ ՍԴ-ում. Տիգրան Մուկուչյանին հանցագործ են անվանել (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Մեկ վրան տեղադրելը օրենքով չի արգելվում ‘