‘Լիբիան զեկուցել է քիմիական զենքի ոչնչացման մասին’

833

Լիբիայի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Աբդել Ազիզը հայտարարել է, որ իր երկիրն ավարտել է ամենավտանգավոր քիմիական զենքերի պաշարների ոչնչացումը: ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ 2014 թ. հունվարի 26-ի դրությամբ ոչնչացված են եղել հրետանային արկերի և ավիառումբերի համար գործածվող «մանանեխային գազի» մնացորդները: Իպրիտ թունավոր նյութի պաշարները Լիբիայի իշխանությունները ոչնչացրել են դեռ անցյալ տարի: «Լիբիան այժմ միանգամայն զերծ է օգտագործման համար պիտանի քիմիական զենքից, որը կարող էր վտանգ ներկայացնել տեղացիներին, շրջակա միջավայրին և հարակից շրջաններին»,- ասել է Մոհամեդ Աբդել Ազիզը Տրիպոլիում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա՝ նման արդյունքները հնարավոր չէին լինի առանց միջազգային աջակցության: Քիմիական զինանոցը ոչնչացնելու հարցում Լիբիային օգնել են Գերմանիան, Կանադան և ԱՄՆ-ը: Ոչնչացման գործընթացն ամբողջությամբ կավարտվի մինչև 2016 թվականը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Լեհաստանում հրապարակել են Հռոմի պապի գրառումները՝ հակառակ իր կամքի’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ Հայաստանը գազի գծով նոր պարտքեր չի կուտակում ‘