Լիբիան հերքել է Հոմս նավահանգիստը Թուրքիայի կողմից վարձակալելու լուրը

254

Լիբիայի ազգային միասնության կառավարությունը հանդես է եկել Թուրքիայի կողմից լիբիական Հոմս նավահանգիստը վարձակալելու և այնտեղ ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ լուրի հերքմամբ։

Համապատասխան հայտարարությունն արել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Համուդան՝ ելույթ ունենալով Հոմս նավահանգստում։ Համուդան լրագրողներին կոչ է արել ստուգել լուրերի հավաստիությունը, որպեսզի «չալեկոծեն լիբիական հասարակական կարծիքը»։

TGRT հեռուստաալիքը և թուրքական այլ լրատվամիջոցներ օգոստոսի 17-ին, հղում անելով անհայտ աղբյուրների, հաղորդել էին, թե Թուրքիան, իբր, 99 տարով վարձակալել է Լիբիայում Հոմս նավահանգիստը, որտեղ ռազմաբազա է տեղակայելու։ Ասվում էր, որ այնտեղ նախատեսվում է տեղակայել հարվածային անօդաչու սարքեր և ՀՕՊ համակարգեր։ Թուրքիայի իշխանություններն առայժմ լուրը չեն մեկնաբանել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՇախմատի աշխարհի գավաթ․ Կիսաեզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըԱրտակ Բեգլարյան. Ադրբեջանը խափանել է Արցախի կապը համացանցի հետ