‘«Լիդսի» երկրպագուների պաշտոնական խումբը Ռասել Քրոուին խնդրել է գնել անգլիական ակումբի սեփականության իրավունքը’

744

Չեմպիոնշիփում ելույթ ունեցող «Լիդսի» երկրպագուները հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուին խնդրել են գնել ակումբը: 50-ամյա դերասանը ավստրալական «Սաուտ Սիդնեյ Ռեբիտոս» ռեգբիի թիմի սեփականատերն է եւ «Լիդսի» վաղեմի երկրպագուն:

Անգլիական ակումբի երկրպագուներից մեկը թվիթերում Քրոուին խնդրել է գնել «Լիդսը»: Դերասանը հետաքրքրվել է, թե արդյոք կան այլ մարդիկ, ովքեր նույնպես ողջունում են նման հնարավորությունը: Այն մեծ արձագանք է գտել,  Քրոուն ստացել է մի քանի հազար մարդկանց հավանությունը:

Պաշտոնական հայտարարություն է ներկայացրել «Լիդսի» երկրպագուների պաշտոնական խումբը՝ Քրոուին խնդրելով գնել ակումբի սեփականության իրավունքը:

Նախորդ հոդվածը‘Ռաուլն այցելել է իր հայ խաղընկերոջ տուն(լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ատլետիկոն» չի շարունակի գովազդել Ադրբեջանը’