‘«Լիդս» — «Տոտենհեմ» հանդիպման մրցավարի պատճառով քաղաքացին զրկվել է կես միլիոն ֆունտից’

1116

Մանչեսթերի մի բնակիչ, որի անունը չի հրապարակվում, անհավանական մեծ գումար կարող էր ստանալ, եթե նրա էքսպրես-խաղադրույքը շահեր:

Ֆուտբոլի այդ գիտակը ճիշտ էր գուշակել, որ Շոտլանդիայի Գավաթի խաղարկությունում «Սենտ-Միրենը» 3:2 հաշվով կհաղթի «Սելթիկին», Անգլիայի գավաթի խաղարկությունում «Օլդհեմը» նույն հաշվով կհաղթի «Լիվերպուլին», «Չելսին» 2:2 կխաղա «Բրեդֆորդի» հետ: Իսկ «Լիդսը» պետք է 3:1 հաշվով հաղթեր «Տոտենհեմին»: Եվ հենց այստեղ է տեղի ունեցել արտառոցը: Այդ հաշիվն էլ կարող էր ճիշտ դուրս գալ: Հանդիպման լրացուցիչ ժամանակի 5-րդ ավելացված րոպեին «Լիդսը» հաղթում էր 2:1 եւ «Տոտենհեմի» դարպասաապահը եկել էր մրցակցի տուգանային հրապարակ՝ տուգանային վերջին հարվածի խաղարկման ժամանակ:

Տուգանային հարվածից հետո գնդակը հայտնվում է «Լիդսի» խաղացողների մոտ, որոնք ընթանում են դեպի մրցակցի դատարկ դարպասը եւ այստեղ մրցավարը ազդարարում է հանդիպման ավարտը: Հակառակ դեպքում, եթե մրցավարը թույլ տար, որ «Լիդսը» գոլ խփեր, բուքեմեքերական ընկերությունը հաջողակ ֆուտբոլասերին 500 հազար ֆունտ պետք է վճարեր, հաղորդում է  sport.blic.rs-ը:

Նախորդ հոդվածը‘Նժդեհի դերակատարն ափսոսում է, որ ԱԱԾ-ն չի միջամտում մշակութային հարցերին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ. Թեկնածուների նախընտրական ծրագրերը հիմքեր չեն տալիս որեւէ մեկին սատարելու համար’