‘Լիզա Ճաղարյան. Էլեգիա մի շատ անհարմար բանի մասին’

2196

Նախերգանք

Երկու սիՖտակ ղուշ. այսինքՍ` մի կարճ քթով կին, մեկ էլ` «կորաքամակ» քթով կին: Կճատը ռուսն է, «կորաքամակը»` հայը: Ղշերի մեջտեղը` խաչ:   

ՈւրեմՍ` հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության կապող օղակը քրիստոնեությո՞ւնն է: Չգիտեինք, էս էլ իմացանք:

Բա ինչի՞ են էդպես գլխիկոր: Ա՜խ հա՛, համեստ են: Ի հեճուկս «այլասերված» Արեւմուտքի` խոնարհաբար գետնին են հառել իրենց ամոթխած հայացքները: Ամեն ինչից երեւում է, որ չխոսկան էլ են: Երնեկ դրանց սկեսուր-սկեսրարներին:

Մանթո` մի այլ ձեւի

Օրեր շարունակ վարժեցնում էին  5000 դրամանոցներին, որ «խաչուփաչի» բացմանը հիացմունքով եւ արեւաճաճանչափայլ տրամադրությամբ թափահարեն դրոշներն ու անդրոշ թաթիկները: Անտարակույս` Պուտինին տեսանելի՛ հիացմունքով: Որ Սերժիկի շեֆը դժգոհ չմնա ու իր վասալի՝ ցրտից կապտած ականջը չոլորի:

Երեկվանից երեւանցիներին ահաբեկում էին` «խաչուփաչի» մատույցներում փողոցները փակ են լինելու: Ավելին, ցանկալի է, որ մերձակա լուսամուտներն էլ փակ լինեն, անող-դնող, եփող-թափող փափկասուն տիկնայք էլ էդ ժամերին լվացք-մվացք չփռեն: Հետո չասեք` չզգուշացրին: Մարդ ես, էլի, մեկ էլ տեսար` Պուտինը հայուհիներիս մաքրասիրությունը սխալ հասկացավ, ու իր վասալ Սերժիկ Սարգսյանը սխալ չհասկացվելու ահից հրամայեց կրակել կասկածելի շարժումներ անողների վրա:

Վարժեցված 5000 դրամանոցները, արեւաճաճանչափայլ դեմքերով, առավոտ կանուխ շարվել էին «խաչուփաչի» շուրջը: Օճառներն էլ թրջած-պատրաստ էին:

Ու մեկ էլ` ի՞նչ… Բոլորը, բոլորը կան, միայն ԻՆՔԸ չկա: Չեկավ: Սերժիկ Սարգսյանն անտեր-անտիրական մնաց դարավոր սիՖտակ ղշերի «շուքին տակ»:

Շատ անհարմար բան ստացվեց: Ըստ կողքից նայողների՛, իհարկե: Թե չէ` Սերժիկ Սարգսյանը սովոր է: Առաջին անգամ չէ դարավոր բարեկամների «ճ» կլասի պաշտոնյաների հույսին մնում:

Վերջերգ

Անտերության մատնված Սերժիկ Սարգսյանը շտապեց Գյումրի` վերքերը լիզելու: Պուտինը չեմուչումով իջավ ինքնաթիռից, մեծահոգաբար թեթեւակի հպվեց իր վասալին: Վասալ Սերժիկը հալվեց-մաշվեց երջանկությունից:

Ըստ հավաստի տեղեկությունների` Պուտինը Հայաստանում տնավորվելու մտադրություն չունի: Կասի-կխոսի` կգնա իր գործին: Կմնանք մենք ու մաշված Սերժիկ Սարգսյանը:

Շատ է մաշվել, շատ-շատ: Հավաստի աղբյուրները պնդում են, որ նույնիսկ «ծյունինգը» չի փրկի Պուտինի վասալին:

 «Օղորմի»-ի ժամանակն է:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Պուտինին` իր բարեկամական քայլերի համար’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքի ցույց և երթ (մեծ ֆոտոշարք, տեսանյութ)’