‘Լիզա Ճաղարյան. Ծնունդդ շնորհավոր, Վազգեն’

4685

Թշնամիներդ` անթիվ, բարեկամներդ` անթիվ:

Նշանակում է` լիաթոք ես ապրել:

Քո լիաթոք ծիծաղի պես:

Քո լիաթոք զայրույթի պես:

Քո լիաթոք դյուրահավատության պես:

Քեզ հետ շատ եմ կռվել, երբ դեռ այստեղ էիր, Երկնքում չէիր:

Հիմա էլ եմ շատ կռվում, երբ այստեղ չես, Երկնքում ես:

Շատ ծանր բեռով հեռացար:

Ու տարիների ընթացքում բեռդ չի թեթեւանում, շարունակում է ծանրանալ ու ծանրանալ:

Զինակիցներիդ մի մեծ խմբի դավաճանությանն արյունակիցներիդ դավաճանությունն էլ ավելացավ:

Անտանելի բեռ է:

Քույրդ եմ, բայց անզոր եմ բեռդ թեթեւացնել:

Ընդամենը ասել եմ միշտ ու ասում եմ հիմա` ինչ էլ արել ես, սխալդ էլ, ճիշտդ էլ` Հայաստանի հանդեպ անսահման սիրուց է ծնվել:

Սիրում եմ քեզ: Հետդ կռվելիս էլ եմ սիրում, հետդ լիաթոք ծիծաղելիս էլ…

Ծնունդդ շնորհավոր, իմ կրտսեր եղբայր:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Օսկանյանը դիմում է ներկայացրել ԲՀԿ-ից դուրս գալու մասին’
Հաջորդ հոդվածը‘Օսկանյան. ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը ‘