‘Լիզա Ճաղարյան. Կոնգրեսից հեռացողներին չպետք է հետաքրքրի, թե ինչն է սխալ անում այս ուժը, ինչը` ճիշտ ‘

2016

Հարգելիներս եւ անհարգելիներս, կար ու կա մի Հայ ազգային կոնգրես, որից հեռացան բազմաթիվ մարդիկ` «վճռական» ու եսիմինչական պայքար մղելու բարձրագոչ արտահայտություններ անելով: Թե ինչ արեցին կամ չարեցին` մեր աչքի առաջ է: 

Հեռանալով Կոնգրեսից` դուք դրանով իսկ բարձրաձայն, կիսաձայն, թե ձեր մտքում` ասել եք, որ սպասելիք չունեք այս ընդդիմադիր ուժից: 
Ու տրամաբանությունը հուշում է, որ ձեզ չպետք է հետաքրքրի, թե ինչն է սխալ անում այս ուժը, ինչը` ճիշտ, հաշվետվություն տալիս է, թե` չի տալիս, որովհետեւ` ԴՈՒՔ ԱՅԴ ՈՒԺԻՑ ԱՅԼԵՎՍ ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՔ: 
Դուք ոնց որ թե ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԵՔ ԱՅՆ ՈՒԺԵՐԻՑ ՈՒ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ, ում կոչով կամ ում հետ լքել եք Կոնգրեսը` աշխարհացունց գործեր անելու համար:
Դե, մենք էլ էն հայտնի անեկդոտի նման` մեզ համար մի անկյունում նստած մածուն ենք ուտում, ձեզ խանգարու՞մ ենք:
ԳորՁ արեք:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ. Հակառակորդի կրակոցից զինվոր է սպանվել’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտ»-ի աշխատակիցները կառավարության դիմաց են’