‘Լիզա Ճաղարյան. Հավաքված լրագրողները մի դեմք ունեին’

2075

Գրող, հրապարակախոս Լիզա Ճաղարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. 

«Ամենայն ուշադրությամբ, անսահման համբերությամբ լսեցի Սերժիկ Սարգսյանի ասուլիսը, նույնիսկ դիտեցի, ու ապշած եմ, ուղղակի ցնցված եմ էս մեր ժողովրդի վրա` ոչ մեկդ չտեսա՞ք լուսապսակը, որ պարուրել էր Սերժիկի վեհ գանգը, ո՜վ ուտող-ուրացողներ: Չհալվեցի՞ք այնտեղ հավաքված լրագրողների նման, ո՜վ երախտամոռներ: Հո չզարմացա՞ք, որ մեր հրեշտակապետին ոչ ոք չհարցրեց` իսկ ի՞նչ կասեք քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ Կոնգրեսի այն երեք ակտիվիստների մասին, որոնց շուտով պատրաստվում եք բանտ ուղարկել, բա սազո՞ւմ է, որ երկիր դրախտավայրում քաղբանտարկյալներ լինեն: Հո չծիծաղեցի՞ք, որ Հայոց աշխարհի Գագոյի խոսելու ժամանակ տակը գրվեց` Ֆլորա Նախշքարյան: Սակայն, ի՞նչ տարբերություն: Այնտեղ հավաքված լրագրողները մի դեմք ունեին: Չասեմ` ինչի դեմք: Առայժմ աչքիս առաջ սերժիկի գլխի լուսապսակն է պար բռնել»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Կան բազմաթիվ զոհեր’