Լիզա Ճաղարյան. Ձե՛զ նայեք, այ թշվառականներ

2833

Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքում գրել է.

«ԻնԾելեկտուալ քայլիստները ինչ էլ մի բլբուլ են կտրել` ինչպե՜ս կարելի է դրոշ վառել` չէ որ… բա որ… էն որ…

Ես վառողին չգիտեմ, բայց գիտեմ, որ Հայաստանում լիքը դրոշ վառողներ կան, դաշնակներին ասեք` մոտավոր մի թիվ հաստատ կասեն։

Դրա համար էլ երկրների անունները դնում են` պետություն, իսկ էդ պետության ղեկավարների անուններն էլ` իշխանություն։ Ու էդ իշխանությունը, որ յուղոտ, չէ` թքոտ բերանով խոստանում է մեկ այլ երկրի, որ հանգիստ կարող են մասնակցել մրցույթին, որովհետեւ իրենք` է՛լ դու սուս ապահովելու են անվտանգությունը, պիտի մեջտեղից պատռվելով ԱՊԱՀՈՎԵ՛Ն։

Ոչ մեկիս հետաքրքիր չի` ոնց։ Իշխանությունը դուք եք, խոստացողը դուք եք, զանազան արայիկներ ու մնացած էնբաներ։

Թե չէ ընկել եք դրոշ վառողի ջանին` որ ի՞նչ։ Էդ մարդու պատկերացմամբ` հայրենասիրությունը դա է։

Եվ վերջապես` եթե ձեր ԱԺ նախագահը կարող է թքել մարդու դեմքին, էդ թունդ հայրենասեր մարդը ինչի՞ չի կարող իր համար ատելի դրոշը վառել։

Ձե՛զ նայեք, այ թշվառականներ, ու ձեններդ կտրեք։ Մի դրոշի անվտանգություն էլ չեք կարողանում ապահովել, ո՞նց կարող եք մեր երկրի անվտանգությունն ապահովել»։

Նախորդ հոդվածըՍերգո Տոնոյան. Այն ամենն, ինչ պետք է իմանալ Փաշինյանի ժողովրդավարության մասին
Հաջորդ հոդվածըԲուչնեւ․ Ստացա ՀՀ քաղաքացիություն, բայց ՌԴ քաղաքացիությունից չեմ հրաժարվել