‘Լիզա Ճաղարյան. Ձեր կուսակիցների հետ լիկբեզ անցկացրեք ժամանակ առ ժամանակ’

3781

Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքում գրել է.

«Դաշնակ Հովիկ Աղազարյանը (չասեք՝ հիմա ՔՊ-ական է, որովհետեւ իմ խորին համոզմամբ՝ նախկին դաշնակ չի լինում) հարցազրույց է տվել ոչ անհայտ Բաբուխի թերթին (երեւի հարազատ միջավայր է, հակառակ դեպքում՝ իրեն հարգող մարդն այդ թերթի էջերում կամովին չէր հայտնվի) եւ, բնականաբար, բլթացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ։ Ինչու՞ բնականաբար։ Որովհետեւ, նախ, ինչպես ասացի՝ նախկին դաշնակ չի լինում, իսկ եթե դաշնակ ես, քո կյանքի իմաստը Առաջին նախագահի դեմ բլթացնելն է, երկրորդ՝ բա էլ ինչու՞ պետք է Բաբուխի թերթի ուշադրությանն արժանանար։
Բայց, անկեղծ ասած, ինձ Հովիկ Աղազարյանի բլթոցը շաաաատ քիչ է հետաքրքրում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծումից ի վեր ամենաշատը միշտ զարմացել եմ, թե ոնց է էս մարդը հայտնվել էս կուսակցությունում եւ ինչու, ու էդպես էլ չեմ հասկացել մինչ օրս։
Բայց դե՝ սա էլ հեչ։ Դաշնակ Հովիկի «հայտնությունն» այս կուսակցությունում միակ բանը չի, ՑԱՎՈՔ, որ ինձ զարմացնում է, լիքը զարմանքի առիթներ ու պատճառներ կան։ Ու սրան չեմ էլ ուզում հարցնել՝ բա քո ներկա կուսակցության փաստացի լիդերն ինչ գործ ուներ 2008-ին այն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, որին քո անսահման համեստ ուղեղով պատրաստվում ես դատել (ընկեր Հովիկի ախորժակին նայեք)։
Հարցս քիչ թե շատ մտածելու ունակություն ունեցող եւ ինքնագոհությունից իրականության զգացումը դեռեւս իսպառ չկորցրած ՔՊ-ականներին կամ Իմքայլականներին եմ ուղղում. փաստորեն ուզում եք «հպարտ» մենության ծոցում իրականացնել ձեր «շլացուցիչ» հաղթանակները։
Էդ էլ է տարբերակ. բախտներդ փորձեք։
Մի տարբերակ էլ կա. ձեր կուսակիցների հետ լիկբեզ անցկացրեք ժամանակ առ ժամանակ։
Դեռ ուշ չէ»։

Նախորդ հոդվածը‘Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթեց Շաքրիար Մամեդյարովին’