‘Լիզա Ճաղարյան. Նախերգանք եղերական ‘

2516

Բազմած երկրիս ծույլ ուսերին,
Փողի քսակին թիկնելով`
Թեկնածուներն իրար գլխի
Հավաքվեցին ձմեռով:
-Եկե~ք, ախպրտինք մեր մայլեքի,
«Ընդդիմադիր» իմ ծտեր,
Եկե~ք, ջահել էն Կոնգրեսի
Փոսը փորենք, տիրումեր:
Օխտը հոգի ասացին` ջան,
Հետո մեկը փոշմանեց,
Սերժիկն էլ թե` դե, ձեզ տեսնեմ,
Խիար ցանեք թարս բուսնող:
Ափսո~ս, Բգո տնտեսագետ,
Ափսոս իգիթ թվերիդ,
Ափսո~ս, Րաֆֆի, բեղիկ-մեղիկ,
Ափսո~ս կլոր թշերիդ…
Ու նրանց հետ` Պարույրը սեգ
Եվ արտատեր մի պառավ,
Մեկ էլ Անդրիասը սովահար
Ու Արմանը ցրտահար:
-Վու~շ-վու~շ , հայեր, վու~շ-վու~շ, երկիր, 
Վու~շ քո ծախված ձայներին…
Վու~շ-վու~շ, ընտրող, վու~շ-վու~շ, չընտրող,
Վու~շ քո գողացված քվեին…
-Եկե~ք, տղերք, լեզու շարժեք
Ընդդեմ էն փիս Կոնգրեսի…
Ու տղերքն էն` էսպես խրոխտ
Լեզվին տվին ողջ ձմեռ:
Ճառում էին շատ ջրալի,
«Քաղաքակիրթ» անատամ,
Ու Կոնգրեսին հենց հիշեցին`
Ժանիքները ցցվեցին:
Տվին-առան, առան-տվին,
Թեթեւ խփին փափկամսին
Ու հետն էլ աչքի պոչով
Սերժիկի թշերին նայեցին:
Բազմած երկրիս ծույլ ուսերին,
Թեկնածուներին բշտելով`
Սերժիկն ասաց` դե, ցվրվեք,
Հենց պետք լինեք` կկանչեմ:

 

Աղբյուրը՝ https://www.facebook.com/lizadjan/posts/525675004121608?comment_id=5953650&notif_t=feed_comment

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ընդունել է Սմբատ Լպուտյանին ‘