‘Լիզա Ճաղարյան. «Շատ վատ տղա»’

1347

Լիզա Ճաղարյանը Facebook-ում գրում է.

Պատմվածք
վերնագիր՝ ՇԱՏ ՎԱՏ ՏՂԱ
Մի շատ վատ տղա առավոտն արթնանում է ու ասում՝ ե´ս, կեսօրին գնում է գորՁի ու ասում՝ ե´ս, ե´ս, ե´ս, ե´ս: Իրիկունը վերադառնում է տուն ու ասում՝ ե´ս, ե´ս, ե´ս, ե´ս, ե´ս: Գիշերը քնում է, ու մեկ էլ երազում տեսնում է մի շատ վատ տղայի, որն առավոտն արթնանում է ու ասում՝ ե´ս, կեսօրին գնում է գորՁի ու ասում՝ ե´ս, ե´ս, ե´ս, ե´ս, ե´ս, իրիկունը վերադառնում է տուն ու ասում՝ ե´ս. ե´ս, ե´ս, ե´ս: Էս շատ վատ տղան երազում մտածում է՝ է՞ս ով է էս հնդկահավը, իսկ ահա՝ ե´ս…»: Առավոտն էս շատ վատ տղան արթնանում է, ասում է՝ ե´ս ու գորՁի գնալուց առաջ մոտենում է հայելուն, տեսնում է՝ էն իր երազի շատ վատ տղան ինքն է: Հայելու մեջ երկար նայում է ինքն իրեն ու ասում՝ ե´Զ: 
Հո սխալ չհասկացա՞ք. ուզում է ասել՝ ե´ս, լեզուն փաթ է ընկնում:
Հատուկ Ֆեյսբուքի համար
Շարունակելի

Նախորդ հոդվածը‘Երևանի օդում հայտնաբերվել է սնդիկ, մկնդեղ, կապար’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Շահինյանի զարմանալի արկածները ՕԵԿ-ում’