‘Լիլիթ Գալստյանը կոչ է անում գործընկերներին՝ աջակցել սիրիահայությանը’

1063

ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը Facebook սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, որով կոչ է անում «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում օգնություն տրամադրել Սիրիայի հայ համայնքին:

Սիրելիներ,
Համոզված եմ, որ «Օգնիր եղբորդ» կարգախոսն, անկախ գաղափարական, կուսակցական ու աշխարհագրական սահմաններից, կմիավորի այն բոլnր հայորդիներին, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և ի սփյուռս աշխարհի, ով անտարբեր չէ Սիրիայում բնակվող իր արյունակցի, իր եղբոր ճակատագրով, ում համար թանկ է մեր համայնքի կենսունակությունը, ով հավատում է համահայկական ներուժի զորությանն ու մասնակից է համազգային հանձնառություններին։
Պահն է, երբ ողջ հայությունը պետք է ցույց տա իր միասնականությունը, օգնության ձեռք մեկնելով սիրիահայ կարիքավոր ընտանիքներին։ 
Մեր հաշվեհամարին արդեն փոխանցում են կատարել իմ մի քանի գործընկերներ՝ Վահե էնֆիաջյանը, Վահան Հովհաննիսյանը, Հարություն Ղարագյոզյանը։
Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր աշխատավարձից մասնակի հատկացում կատարելով «Օգնիր եղբորդ» հաշվեհամարին իր համեստ ու կարևոր ներդրումը կբերի մեր եղբայրների աջակցությանը, մեր ամենակենսունակ հայ համայնքի՝ սիրիահայ համայնքի լինելությանը։

ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ, 23800 AMD 01157620300,
23800 USD 01157620401

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ
“Օգնիր եղբորդ’’ նախաձեռնող խմբի անդամ
ԱԺ Չորրորդ գումարման պատգամավոր

 

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Կոնգրեսը քաղաքապետի թեկնածու է սատարում Ծաղկաձորում’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանը կգլխավորի ԱԺ Էթիկայի հանձնաժողովը’