‘Լիլիթ Գալստյան. Էրզրումում հումանիտար օգնություն տեղափոխող օդանավի վայրէջքը նախապես ծրագրված էր ‘

1246

«Ինչպես և նախատեսված էր՝ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում հավաքված շուրջ 40 տոննա պարենամթերքից՝ առաջին անհրաժեշտության 18 տոննա պարենամթերքով ու դեղորայքով բեռնված օդանավն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 11:15-ին, մեկնել է Երևանից: Բանակցությունների արդյունքում թուրքական կողմի հետ  պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ պատերազմական գոտի ուղարկվող մարդասիրական բեռով օդանավը պետք է վայրէջք կատարի Էրզրումի օդանավակայանում, ստուգում անցնի, թուրքական կողմը հավաստիանա, որ դա ռազմամթերք չէ, այլ  հումանիտար օգնություն, այնուհետև շարունակի իր չվերթը դեպի Հալեպ»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը՝ հայտնելով, որ օդանավն այժմ վայրէջք է կատարել Էրզրումում և համապատասխան զննում անցնելուց հետո կշարունակի իր թռիչքը դեպի Հալեպ:

Նրա խոսքով՝ Էրզրումում վայրէջքը հայկական և թուրքական կողմերի համատեղ պայմանավորվածության արդյունք է, չկա ոչ մի հարկադիր վայրէջք կամ աննախադեպ իրավիճակ: 

Նախորդ հոդվածը‘Հայկական ինքնաթիռին ստիպել են վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Նորվեգացի մարմնամարզիկը ողջ է մնացել 1200 մետր բարձրությունից վայր ընկնելուց հետո (վիդեո)’