‘Լիլիթ Մկրտչյանը դուրս մնաց հետագա պայքարից’

928

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնության երկրորդ փուլի թայ-բրեյքում Լիլիթ Մկրտչյանը կրեց երկրորդ պարտությունը ռուսաստանցի Նադեժդա Կոսինցեւայից եւ դուրս մնաց հետագա պայքարից: Մեր շախմատիստուհին երկրորդ պարտիայում ստիպված  էր ռիսկի դիմել, ինչը իրեն չարդարացրեց:

Հիշեցնենք, որ երեկ պայքարից դուրս մնաց Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Էլինա Դանիելյանը, որը երկու խաղերի արդյունքում պարտվել էր հնդիկ Հարիկա Դրոնովալիին:

Մրցաշարի երրորդ փուլը կկայանա նոյեմբերի 17-19 –ը:

Նախորդ հոդվածը‘ԱՎԾ. Հայաստանում մեծահասակ անօթևանների թիվն ավելացել է’
Հաջորդ հոդվածը‘Հաագայի դատարանն արդարացրել և ազատ է արձակել հորվաթ գեներալներին’