‘Լինեկերից հետո Վարդին Անգլիայի թիմում գոլ խփած «Լեսթերի» առաջին խաղացողն է 31 տարում(տեսանյութ)’

1312

Անգլիայի հավաքականի 29-ամյա հարձակվող Ջեյմի Վարդին «Լեսթեր Սիթիի» առաջին ֆուտբոլիստն է 31 տարում, որ գոլի հեղինակ է դառնում ազգային թիմում: Նախորդը եղել է Գարի Լինեկերը 1985-ին:

Անգլիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն Գերմանիայի հավաքականի հետ ընկերական խաղում դուրս եկավ փոխարինման եւ աչքի ընկավ չորս րոպե անց՝ կրնկի հետադարձ հարվածով գրավելով Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը:

Ջեյմի Վարդին նշել է, որ իր համար այդ գոլը մրցաշրջանի գլխավոր իրադարձությունն է:

Ընկերական խաղ

Գերմանիա — Անգլիա՝ 2:3

Տոնի Կրոս, 43, Մարիո Գոմես, 57 – Հարի Քեյն, 61, Ջեյմի Վարդի, 74, Էրիկ Դայեր, 90+1

Գերմանիա. Մանուել Նոյեր, Էմրե Ջան, Անտոնիո Ռյուդիգեր, Մատս Հումելս (Ջոնաթան Տա, 46), Յոնաս Հեկտոր, Տոնի Կրոս, Սամի Խեդիրա, Թոմաս Մյուլեր (Լուկաս Պոդոլսկի, 76), Մեսութ Օզիլ, Մարկո Ռոյս (Անդրե Շյուրլե, 64), Մարիո Գոմես (Մարիո Գյոտցե, 79):

Անգլիա. Ջեկ Բատլենդ (Ֆրեյզեր Ֆորստեր, 45+1), Նատանիել Քլայն, Քրիս Սմոլինգ, Գերի Կեհիլ, Դերեկ Ռոուզ, Էրիկ Դայեր, Ջերդան Հենդերսոն, Ադամ Լալանա (Ռոս Բարկլի, 71), Դելի Ալի, Դենի Ուելբեկ (Ջեյմի Վարդի, 71), Հարի Քեյն:

Նախորդ հոդվածը‘Չավի. «Մեսսին ֆուտբոլային ինտելեկտի շնորհիվ է գերազանցում Ռոնալդուին»’
Հաջորդ հոդվածը‘Mirror. Ռեշֆորդին արգելված է մտնել հիմնական թիմի հանդերձարան, որպեսզի չտառապի աստղային հիվանդությամբ ‘