‘Լինեկեր. Նիկիտա Սիմոնյանը 91 տարեկան է, բայց արտակարգ մարզավիճակում է’

2423

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը, ով վաղն անկացնելու է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը, մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է իր տպավորությունների ու մյուս մասնակիցների մասին:

«Վիճակահանությունն անցկացնողներից  իսկական ֆուտբոլային թիմ է կազմվել: Իմ օգնականները ֆուտբոլի աստղեր էր: Նրանք գրեթե բոլորն աշխարհի չեմպիոն են դարձել:

Այդ մարդկանց թվում է նաև Նիկիտա Սիմոնյանը, ով ներկայացնելու է Ռուսաստանը: Նա արդեն 91 տարեկան է, բայց արտակարգ մարզավիճակում է: 

Հուսով եմ` ամեն ինչ լավ կանցնի և ես, որպես վարող, խայտառակ չեմ լինի»,- Լինեկերի խոսքերն է մեջբերում sport.express.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում էլի լսումներ են․ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՊԿ ԱԽ-ն ԼՂ հարցի մասին հայտարարություն է ընդունել’