‘ Լինենք ֆուտբոլին ավելի մոտ’

922

Այս խորագրի ներքո ներկայացնում ենք հետաքրքրական փաստեր ու իրադարձություններ, որոնց շնորհիվ կճանաչնեք ֆուտբոլը և այն կդառնա ավելի սիրելի:

 Պետք են միայն լողալ իմացող մրցավարներ 

Իսպանական Սեգովիա քաղաքում 60-ից 70-ական թվականներին կար շատ հետաքրքիր մի ավանդություն: Երբ տեղական ֆուտբոլային թիմը պարտվում է, երկրպագուները մրցավարին գետն էին շպրտում:  Ոչինչ չէր оգնում այդ սովորությանը վերջ դնելուն. ոչ  ակումբի վրա դրված տուգանքները, ոչ մարզադաշտի որակազրկումները: Այդ ժամանակ, ֆուտբոլային ղեկավարները, որոնք գործնականում ընդունել էին իրենց թուլությունը, այդ քաղաքում հանդիպումների մրցավարներ էին նշանակում միայն նրանց, ովքեր լողալ գիտեին… 

Ինքնագոլ 11 մետրանոց հարվածից 

Երբ  Գերմանիայի Բուքսհայմ քաղաքում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ մրցավարը հակառակորդ թիմին նշանակեց 11 մետրանոց հարված,  ֆուտբոլիստները ոչ մի կերպ չէին հաշտվում այդ որոշման հետ, նրանք խնդրում էին, աղաչում փոխել այդ որոշումը:Սակայն մրցավարն անսասան էր.  վերցնում է գնդակը և դնում 11 մետրանոց նշանակետի վրա: Այդ ժամանակ, պաշտպաններից մեկը, որպես բողոքի նշան, հարվածում է  գնդակին և այն հայտնվում է դարպասում: Ամենայն հավանականությամբ, սա միակ գոլն է, որ խփվել է 11 մետրանոցից; 

Կանոնիրներներին նվիրված երկրպագուն 

 1959 թվականին Լոնդոնում նշվում էր ոմն Ջոն Սմայդլի հոբելյանը:  Ոչ, նա ոչ հայտնի քաղաքական գործիչ էր, ոչ գրող հրապարակախոս, ոչ կինոդերասան ու երգիչ, նա ընդամենը «Արսենալ» ֆուտբոլային ակումբի նվիրյալ երկրպագուն էր: Իհարկե, նա փոքր-ինչ անսովոր երկրպագու էր. 30 տարիների ընթացքում  բաց չէր թողել իր սիրելի ակումբի և ոչ մի  հանդիպումը՝ լինի դա Անգլիայում, թե նրա սահմաններից դուրս: Այնուհանդերձ, տոնակատարությունից հետո  Սմայլդը խոստովանեց, որ երկու հանդիպում բաց է թողել:  1933 թվականին նա խաղին ներկա չի եղել, քանի որ մոլորվել է մառախուղի պատճառով: Եվ դրանից 6 տարի անց, նա  է ներկա է եղել  միայն «Արսենալ»-«Բլեկպուլ» հանդիպման երկրորդ խաղակեսին, քանի որ այդ оրը նա ամուսնացել էր:

Նախորդ հոդվածը‘Օբամային մեղադրել են ամերիկյան կենսափորձի բացակայության մեջ’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը Լեհաստանին մեղավոր է ճանաչել ԿՀՎ բանտերի վերաբերյալ գործով’