Լիոնել Մեսիի բացառիկ ցուցանիշը

234

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի տարիքային ռեկորդ է սահմանել։ Խմբային փուլի նախավերջին տուրում փարիզյան թիմը 7:2 հաշվով հաղթել է իսրայելական «Մաքաբի Հայֆային»։

ՊՍԺ-ում 50-րդ հանդիպումն անցկացրած Մեսին դարձել է երկու գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ 35 տարեկան եւ 123 օրականում։ Նա ավագագույն ֆուտբոլիստն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ այսպիսի ցուցանիշով, հաղորդում է Opta-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Նախորդ հոդվածը«Բարսելոնայի» նախկին մարզիչը գլխավորեց «Վիլյառեալը»
Հաջորդ հոդվածըՄարգարիտա Սիմոնյանին արգելել են մուտք գործել Հայաստան